Տպել
06.03.2020
Քննարկվել են կրթության ոլորտին վերաբերող հարցեր
1 / 9

Մարտի 6-ին ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Կարեն Սիմոնյանն ու Աննա Կոստանյանը հանդիպել են ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների եւ ներկայացուցիչների հետ` կրթության ոլորտի խնդիրները քննարկելու նպատակով:

Կարեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ՀՀ օրենքի  նախագիծն արդեն ուղարկվել է արդարադատության նախարարություն եւ այս նստաշրջանի ընթացքում կքննարկվի խորհրդարանում: Նա նաեւ նշել է, որ օրինագիծը բազմիցս քննարկվել է, հարցի վերաբերյալ անցկացվել են խորհրդարանական լսումներ, սակայն, ըստ պատգամավորի,  նախագծում  խնդրահարույց դրույթներ կան, որոնք անհրաժեշտ է վերանայել:

Ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների կարծիքով` խնդիրների լուծման համար անհրաժեշտ են  համակարգային մոտեցումներ: Նրանք մասնավորապես նշել են, որ կարիք կա վերանայելու բուհերի ինքնավարությանը, պրոֆեսորադասախոսական կազմի սոցիալական երաշխիքներին, կառավարման խորհրդին վերաբերող դրույթները:

Հյուրերը դրական են գնահատել օրինագծի այն հոդվածը, ըստ որի «Հայոց լեզու» առարկայի քննությունը  պարտադիր է բակալավրի որակավորման աստիճանի ցանկացած կրթական ծրագրով ՀՀ քաղաքացիների` բուհ ընդունվելու համար: Նրանց խոսքով` անհրաժեշտ է դպրոցներում բարձրացնել առարկայի դասավանդման մակարդակը:

Ամփոփելով հանդիպումը` ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները հույս են հայտնել, որ օրենքի նախագծի քննարկման փուլում Կառավարությանը կներկայացվեն առաջարկներ բարձրացված հարցերի վերաբերյալ:


06.03.2020
Տեղեկատվություն խորհրդարանական ճեպազրույցների վերաբերյալ
Խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան մարտի 9-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ 334 դահլիճում: ...

06.03.2020
Խորհրդարանն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը
Մարտի 6-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները քվեարկություններով ընդունել են նախորդ օրը քննարկված օրենքների նախագծերը, որոնց թվում նաեւ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած  «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում լրացում...

06.03.2020
Տեղի կունենա քննիչ հանձնաժողովի նիստ
Մարտի 9-ին՝ ժամը՝ 12:00-ին, ԱԺ 114 դահլիճում տեղի կունենա Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված եւ նրանց կողմից ընդունված ֆինանսական եւ այլ հաշվետվությունների օրինակայնությունը, հիմնավորվածությունը եւ արժանահավատությո...