Տպել
04.03.2020
Ցուցահանդես՝ նվիրված ազգային զարթոնքին եւ Նոր Հայքի կերտմանը
1 / 18

ՀՀ ԱԺ նիստերի դահլիճին կից սրահում մարտի 4-ին բացվել է նկարիչ Վիկտոր Հովհաննիսյանի աշխատանքների ցուցահանդեսը՝ նվիրված ազգային զարթոնքին եւ Նոր Հայքի կերտմանը: Բացմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ պատգամավորներ, արվեստագետներ, խորհրդարանի աշխատակազմի ներկայացուցիչներ:

Ջավախահայ նկարչի խոսքով՝ խորհրդարանում ցուցադրման են ներկայացված ոչ միայն ազգային խնդիրներն արտացոլող աշխատանքներ, այլեւ գարնանային տրամադրություն ու գույներ փոխանցող կտավներ: Բացի գեղանկարչությունից, Վիկտոր Հովհաննիսյանը զբաղվում է գրաֆիկայով, կոլաժով, գրքի նկարազարդումով: Ինքնատիպ նկարներ վրձնելուց բացի, նկարիչը եղել է Հանրային հեռուստատեսության շատ տաղավարների ձեւավորող:

Վիկտոր Հովհաննիսյանի աշխատանքները  բացման խոսքում  բարձր է գնահատել ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանը:

Նկարիչ-գրաֆիկ Արմանդ Մալխասյանն  ողջույնի խոսքում նշել է, որ Վիկտոր Հովհաննիսյանի կտավներում  ազգային թեման շատ խորքային է եւ ցուցահանդեսի խորագիրն էլ խոսում է նրա հայրենասեր ու ազգասեր տեսակի մասին: Բանախոսի գնահատմամբ՝ Վիկտոր Հովհաննիսյանն ապագայի նկարիչ է:

Արվեստաբան Արմեն Առուստամյանի խոսքով՝ երաժշտության ուղեկցությամբ ստեղծված գործերում նկարչին հատուկ նրբին գունաշխարհով, որոնումներով ու արարումներով պատկերված են հայրենիքն ու բնությունը:

Վիկտոր Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի խորհրդարանում իր գործերի ցուցադրությունը կազմակերպելու համար՝ նշելով, որ իր  նպատակն էր մեկ անգամ եւս վեր հանել ազգային խնդիրները:


04.03.2020
Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը
ՀՀ Ազգային ժողովը մարտի 4-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը՝ քվեարկություններով ընդունելով նախորդ օրը քննարկված օրինագծերը՝ բացառությամբ ՀՀ ԱԺ պատգամավորներ Արտակ Մանուկյանի եւ Բաբկեն Թունյանի հեղինակած «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը քննարկ...