Տպել
02.03.2020
Աշխատանքային քննարկում «Աղետների ռիսկի կառավարման եւ բնակչության պաշտպանության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ
1 / 5

Մարտի 2-ին ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Աղետների ռիսկի կառավարման եւ բնակչության պաշտպանության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ աշխատանքային քննարկում, որին մասնակցել են ներկայացուցիչներ ՀՀ ԱԻ նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայից, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից,  փորձագետներ, պատգամավորներ:

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը, կարեւորելով նման ձեւաչափով քննարկումները, նշել է, որ անհրաժեշտ է հստակեցնել տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մարմինների գործառույթներում նախատեսվող փոփոխությունները:

ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանը, ներկայացնելով օրենքի նախագծի հիմնական սկզբունքները, նշել է, որ ծավալուն աշխատանք է կատարվել, նախանշվել են  իրատեսական մոտեցումներ: Համլետ Մաթեւոսյանն առանձնացրել է երեք կարեւոր ուղղություններ.  աղետների ռիսկերի նվազեցումը, ծագած իրավիճակներում արագ արձագանքումը, հետաղետային վերականգնմանն ուղղված աշխատանքների կատարումը:

Վարազդատ Կարապետյանի կարծիքով՝ համապատասխան օրենսդրական փոփոխություններ պետք է կատարվեն «Տարածքային կառավարման մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքներում:

Քննարկման մասնակիցները մտքեր են փոխանակել խնդրի ռազմավարության, վերապատրաստման դասընթացների վերանայման, սեյսմիկ ռիսկերի մոդելավորման, տեղեկատվական միասնական միավորում ստեղծելու հարցերի շուրջ:

Ամփոփելով քննարկումը՝ հանձնաժողովի նախագահն առաջարկել է համատեղ աշխատանքային խումբ ստեղծել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հետ եւ հստակ սահմանել յուրաքանչյուր կառույցի գործառույթներն ու դերակատարությունը:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...