Մարտի 2-ին ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Աղետների ռիսկի կառավարման եւ բնակչության պաշտպանության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ աշխատանքային քննարկում, որին մասնակցել են ներկայացուցիչներ ՀՀ ԱԻ նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայից, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից, փորձագետներ, պատգամավորներ:
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը, կարեւորելով նման ձեւաչափով քննարկումները, նշել է, որ անհրաժեշտ է հստակեցնել տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մարմինների գործառույթներում նախատեսվող փոփոխությունները:
ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանը, ներկայացնելով օրենքի նախագծի հիմնական սկզբունքները, նշել է, որ ծավալուն աշխատանք է կատարվել, նախանշվել են իրատեսական մոտեցումներ: Համլետ Մաթեւոսյանն առանձնացրել է երեք կարեւոր ուղղություններ. աղետների ռիսկերի նվազեցումը, ծագած իրավիճակներում արագ արձագանքումը, հետաղետային վերականգնմանն ուղղված աշխատանքների կատարումը:
Վարազդատ Կարապետյանի կարծիքով՝ համապատասխան օրենսդրական փոփոխություններ պետք է կատարվեն «Տարածքային կառավարման մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքներում:
Քննարկման մասնակիցները մտքեր են փոխանակել խնդրի ռազմավարության, վերապատրաստման դասընթացների վերանայման, սեյսմիկ ռիսկերի մոդելավորման, տեղեկատվական միասնական միավորում ստեղծելու հարցերի շուրջ:
Ամփոփելով քննարկումը՝ հանձնաժողովի նախագահն առաջարկել է համատեղ աշխատանքային խումբ ստեղծել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հետ եւ հստակ սահմանել յուրաքանչյուր կառույցի գործառույթներն ու դերակատարությունը:
Խորհրդարանական հանձնաժողովում քննարկվել են աուդիտորական գործունեությանը վերաբերող հարցեր
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ մարտի 2-ին ՀՀ Ազգային ժողովում էին գտնվում պետական եւ մասնավոր կառույցներում աուդիտորական գործունեությամբ զբաղվող մասնագիտական հանրույթի ներկայացուցիչներ, Կառավարության ներկայացուցիչներ: Հանձնաժողովի նախագա...
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը
Մարտի 2-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը: Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մարտի 3-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը, սահմանվել են նաեւ մարտի 3...
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Մարտի 2-ին տեղի ունեցած ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Նաիրա Զոհրաբյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սերգեյ Բագրատյանի, Միքայել Մելքումյանի, Դավիթ Մանուկյանի, Ջանիբեկ Հայրապետյ...
Քուվեյթի Պետության արտակարգ եւ լիազոր դեսպանը խորհրդարանում
ՀՀ ԱԺ Հայաստան-Քուվեյթ բարեկամական խմբի ղեկավար Գոռ Գեւորգյանը, խմբի անդամեր ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Նարեկ Մկրտչյանը, Լուսինե Բադալյանը, ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանը մարտի 2-ին հանդիպել են Հայաստանում Քուվեյթի Պետության արտակարգ եւ ...
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում տեղի ունենալիք աշխատանքային քննարկման ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում տեղի ունենալիք աշխատանքային քննարկման ուղիղ հեռարձակումն այստեղ: ...
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 11:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...