Տպել
28.02.2020
Անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության ազգային հարթակը սկսել է իր աշխատանքը
1 / 12

Փետրվարի 28-ին իր աշխատանքն է սկսել Անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության ազգային հարթակը: Աշխատանքներին մասնակցել են պատգամավորներ, պետական գերատեսչությունների, միջազգային կառույցների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Մասնակիցները, ըստ խմբերի, քննարկել են գաղափարներ, մտքեր եւ ծրագրային դրույթներ, հստակեցրել են մեկ տարվա ընթացքում իրականացվելիք անելիքները: