Տպել
28.02.2020
Հանդիպում հանձնաժողովում
1 / 12

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, հանձնաժողովի անդամներ Կորյուն Մկրտչյանը եւ Վիկտոր Ենգիբարյանը փետրվարի 28-ին հանդիպել են Լեհաստանից, Վրաստանից եւ Ուկրաինայից ժամանած առաջատար հասարակական հաստատությունների ղեկավարների, փորձագետների եւ երիտասարդ կամավորների հետ: 

Հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, ողջունելով հյուրերին, կարեւորել է նմանատիպ այցերը ՀՀ Ազգային ժողով, որոնց ընթացքում հնարավորություն է ընձեռնվում մոտիկից ծանոթանալու երկրի ներքաղաքական օրակարգին:

Հանդիպումն անցել է հարցուպատասխանի ձեւաչափով: Հյուրերը հետաքրքրվել են Հայաստանում ընթացող բարեփոխումներով, ՀՀ-ԵՄ հարաբերություններով: Ներկաները ներկայացրել են նաեւ իրենց երկրներում տեղի ունեցող փոփոխությունները: