Փետրվարի 28-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ շարունակվել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախօրեին հրավիրված նիստը:
Հանձնաժողովականները մեկ րոպե լռությամբ հարգել են 1988 թվականի փետրվարի 27-29-ը Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում սպանված հայերի հիշատակը:
Այնուհետեւ առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի, Արուսյակ Ջուլհակյանի հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով հեղինակներն առաջարկում են հնարավորություն ընձեռնել այն վկաներին եւ տուժողներին, ովքեր առողջական վիճակի կամ այլ հարգելի պատճառներով չեն կարող մասնակցել գործով վարույթին, հարցաքննվել տեսագրության միջոցով:
Ըստ հիմնական զեկուցող Նիկոլայ Բաղդասարյանի՝ հանձնարարության հիման վրա վկայի եւ տուժողի գտնվելու վայրի նախաքննության մարմնի քննիչը կամ հետաքննության մարմինը կատարում է անհրաժեշտ դատավարական գործողություններ` տեսագրության միջոցով վկայի եւ տուժողի հարցաքննության անցկացումն ապահովելու նպատակով:
Բանախոսը տեղեկացրել է, որ օրինագիծը Կառավարության հետ քննարկումների արդյունքում լրամշակվել է, ընդունվել է ներկայացված բոլոր առաջարկները: Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով՝ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում օրինագծում կսահմանվի նաեւ արտերկրում գտնվող վկաների եւ տուժողների հարցաքննությունը տեսագրության միջոցով իրականացնելու կարգը:
Հարակից զեկուցող Սերգեյ Ատոմյանը նշել է, որ օրենքի նախագիծը միտված է նաեւ քննչական գործողությունների արդյունավետության բարձրացմանը:
Օրենքի լրամշակված նախագծին տրվել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:
ՀՀ ԱԺ պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի եւ Նազելի Բաղդասարյանի հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրինագծով առաջարկվում է քննչական գործողության մասնակիցների եւ քրեական հետապնդման մարմինների համաձայնությամբ հարցաքննությունն իրականացնել տեսաձայնագրմամբ:
Գործող օրենքով հարցաքննվող անձն իրավունք ունի ցուցմունքը գրել անձամբ, ուստի ըստ հիմնական զեկուցող Նիկոլայ Բաղդասարյանի, նախագծով առաջարկվող կարգավորումը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ անձը հրաժարվում է ցուցմունքն անձամբ գրելու իրավունքից եւ չի առարկում ցուցմունքներն, այդ թվում` հարցերը եւ պատասխանները հարցաքննության արձանագրության մեջ ներառվեն:
Բանախոսի տեղեկացմամբ՝ տեսաձայնագրառումը պահպանվելու է 2 նյութական կրիչի վրա:
Օրինագծի վերաբերյալ Կառավարությունը ներկայացրել է մի շարք առաջարկներ, որոնք ամբողջությամբ ընդունվել են հեղինակների կողմից:
Լրամշակված օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:
Հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել Կառավարության հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:
«Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ դրոշի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի քննարկումները հետաձգվել են մինչեւ 2 ամիս ժամկետով:
Անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության ազգային հարթակը սկսել է իր աշխատանքը
Փետրվարի 28-ին իր աշխատանքն է սկսել Անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության ազգային հարթակը: Աշխատանքներին մասնակցել են պատգամավորներ, պետական գերատեսչությունների, միջազգային կառույցների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Մասնակիցները, ըստ խմբերի, քննարկել են գաղափարներ, մտ...
Հանդիպում հանձնաժողովում
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, հանձնաժողովի անդամներ Կորյուն Մկրտչյանը եւ Վիկտոր Ենգիբարյանը փետրվարի 28-ին հանդիպել են Լեհաստանից, Վրաստանից եւ Ուկրաինայից ժամանած առաջատար հասարակական հաստատությունների ղեկավարների, փորձագետների եւ երիտասարդ կամավորներ...
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հերթական նիստն է գումարել
Փետրվարի 28-ին ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հերթական նիստում քննարկել եւ դրական եզրակացություն է տվել մի խումբ օրենսդրական նախաձեռնությունների, որոնք կառաջարկվեն ընդգրկել ՀՀ ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում: Օրակարգում ընդգրկված մեկ օրենսդրակա...
Քննարկվել են օրենսդրական ընթացակարգերին վերաբերող հարցեր
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ եւ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ փետրվարի 28-ին խորհրդարանում շարունակվել է «Պետություն-մասնավոր գործընկերություն օրենսդրության ընթացակարգերը եւ միջազգային փորձը» թեմայով աշխատաժողովը: Ասիական զարգացման բանկի ծրագրի համակարգող...
ԱԺ պատգամավորների գործուղումներ
Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի մշտական կոմիտեի եւ աշխատանքային խմբի նիստերին մասնակցելու համար 2020 թվականի մարտի 3-5-ը Ստամբուլ (Թուրքիայի Հանրապետություն) կգործուղվի ՍԾՏՀ ԽՎ-ում պատվիրակության ղեկավար, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյա...
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 10:30-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 10:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...
Անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության ազգային հարթակի նիստի ուղիղ հեռարձակում
Անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության ազգային հարթակի նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...