Տպել
28.02.2020
Քննարկվել են օրենսդրական ընթացակարգերին վերաբերող հարցեր
1 / 10

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ եւ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ փետրվարի 28-ին խորհրդարանում շարունակվել է  «Պետություն-մասնավոր գործընկերություն օրենսդրության ընթացակարգերը եւ միջազգային փորձը» թեմայով աշխատաժողովը:

Ասիական զարգացման բանկի ծրագրի համակարգող Վահե Հովհաննիսյանի խոսքով՝ նման աշխատաժողովների միջոցով իրազեկումը հնարավորություն է ընձեռում որոշումներ կայացնելիս ճիշտ կողմնորոշվել՝ հնարավորինս նվազեցնելով ռիսկային գործոնները:

Քննարկվել են մասնավոր նախաձեռնություններին, նորարարություններին, համատեղ ձեռնարկությունների առավելություններին ու թերություններին, հիմնական մարտահրավերներին վերաբերող հարցեր:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը, շնորհակալություն հայտնելով Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներին աջակցության համար, հույս է հայտնել, որ համագործակցությունը շարունակական կլինի: