Տպել
27.02.2020
Խորհրդարանական լսումներ՝ ճանապարհային երթեւեկության արդի խնդիրների վերաբերյալ
1 / 22

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը փետրվարի 27-ին  հրավիրել էր խորհրդարանական լսումներ «Ճանապարհային երթեւեկության արդի հիմնախնդիրները եւ դրանց լուծման ուղիները» խորագրով:

Լսումները վարել է խմբակցության անդամ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը:

Բացման  խոսքում  Վահե Էնֆիաջյանը նշել է, որ  ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը երկար ժամանակ է, ինչ ոլորտի խնդիրների վերաբերյալ նամակներ եւ դիմումներ է  ստանում, ուստի  նախաձեռնել է լսումներ՝ քննարկելու եւ լուծումներ գտնելու ծառացած խնդիրների վերաբերյալ:

Ելույթ է ունեցել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը: Նրա տեղեկացմամբ՝ խմբակցության նախաձեռնությամբ ստեղծվել է ժամանակավոր հանձնաժողով, որն զբաղվում է այս հարցերով:  Խոսելով բալային համակարգից՝ նա ընդգծել է, որ  խմբակցությունն ի սկզբանե դեմ է եղել դրա ներդրմանը՝ համոզված լինելով, որ այն չի  լուծելու ոլորտում եղած խնդիրները, քանի որ ստեղծված չեն անհրաժեշտ  պայմաններ, որ մարդիկ մեքենան վարեն առանց խախտում կատարելու:

ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը ներկայացրել է 2018-2019 թվականներին արձանագրված ճանապարհատրանսպորտային խախտումները,  զոհերի եւ վիրավորների թիվը: Մասնավորապես՝ 2019 թվականին զոհվել է   341  մարդ, նրանցից 117-ը՝ վրաերթի հետեւանքով: Շատ դեպքերում մեղավոր են եղել հետիոտները, որոնք ճանապարհը հատել են անթույլատրելի հատվածներում:

Ըստ նրա՝ դեռ վաղ է խոսել բալային համակարգի ներդրման ազդեցության վերաբերյալ, սակայն ընթացիկ տարվա տվյալներով՝ մինչ օրս նախորդ տարվա համեմատ Հայաստանում  34 ՃՏՊ  ավելի է եղել, զոհերի թիվը պակաս է եղել 3-ով, իսկ  վիրավորների թիվն ավելի է եղել 59-ով: Նա հայտնել է, որ մասնավորապես Երեւանում այս տարի դրական աճ է  արձանագրվել, քանի որ քաղաքը  զինված է տեսախցիկներով: Այսպես՝ նախորդ տարվա նույն ժանանակահատվածի համեմատ Երեւանում 37-ով պակասել  են   ՃՏՊ-ը, 2-ով՝ զոհերը եւ 68-ով՝ վիրավորները: Մասնակիցներից մեկը հետաքրքրվել է, թե որքան մեքենա կարող է երթեւեկել Երեւանում, եւ որքան կա այժմ: Թվեր չհնչեցնելով՝ նա հայտնել է, որ առկա մեքենաների 40-50 տոկոսը շահագործվում է  Երեւանում:

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանն անդրադարձել է բալային համակարգին՝ նշելով, որ այն արդեն իսկ  դրական տվյալներ է արձանագրել Երեւան քաղաքում, որը հագեցած է տեսախցիկներով: Իսկ այն մարզերում, որոնցում քիչ  են տեսախցիկները, ՃՏՊ-ները հունվարից ավելացել են:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը տեղեկատվություն է ներկայացրել հանրապետությունում  ճանապարհների վիճակի, կատարված  եւ իրականացվելիք վերանորոգումների,  դրանց տեխնիկական զննության    աշխատանքների  վերաբերյալ:

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Էդգար Գալստյանը  խոսել է Երեւան քաղաքում կատարված շինարարական աշխատանքների մասին: Ըստ այդմ՝ տեղադրվել  է 57 հետիոտնային լուսացույց, այս տարի  կառուցվելու է 1 վերգենտյա անցում, ինչի արդյունքում դրանց թիվը  Երեւանում  կհասնի 31-ի, հիմնանորոգվելու է 4 ստորգետնյա անցում: Ակնկալվում է  մինչեւ տարեվերջ մայրաքաղաքը համալրել  100 նոր տրանսպորտային միջոցով, իսկ երթուղային ցանցի խնդիրներն ամբողջությամբ  կարգավորել 2-3 տարվա ընթացքում:   Բրիտանական կազմակերպության աջակցությամբ  երթուղային ցանցն արդեն պատրաստ է շահագործման, ասել է Էդգար Գալստյանը՝ պարզաբանելով, որ   այսօր խնդրահարույց հարցը   ցանցը  տրանսպորտային շարժակազմով ապահովելն է, իսկ ցանցի ապահովման համար անհրաժեշտ է ունենալ  մոտ 900 տրանսպորտային միջոց:

Ելույթ է ունեցել ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, ով անդրադարձել է ՃՏՊ-ների վիճակագրությունը՝ կարծիք հայտնելով, թե պետության կողմից ներդրված միջոցառումներն ըստ էության չեն նվազեցրել ճանապարհատրանսպորտային պատահարները, իսկ բալային համակարգն էլ արդյունավետ չէ:  Նա առաջարկել է վերանայել տուգանային միավորների  կիրառման մեխանիզմը՝ այն կիրառելով  միայն  մարդկանց կյանքին վտանգ սպառնացող խախտումների դեպքերում եւ այլն :

Ելույթ է ունեցել  Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ով կարեւորել է հնչեցված հարցերին եւ մտահոգություններին  լուծում տալու անհրաժեշտությունը: Նա տեղեկացրել է, որ ՄԻՊ գրասենյակը բազմաթիվ նամակներ է ստանում ճանապարհային երթեւեկության խնդիրների կապակցությամբ,  բացի այդ՝ տագնապալի են նաեւ ՃՏՊ-ների վերաբերյալ վիճակագրական տվյալները, որոնք  միշտ չէ, որ պայմանավորված են վարորդների վարքագծով: Պաշտպանը նշել է, որ աշխարհում բալային համակարգն արդյունավետ է համարվում, եւ որպեսզի մեր երկրում էլ այն իր նպատակին ծառայի, ապա պետք է ներդնել նաեւ դրա մյուս բաղադրիչները՝ տեսանելի արագաչափ սարքեր,  հետիոտնի համար նախատեսված անցումներ եւ  այլն:

Զեկուցողները պատասխանել են լսումների մասնակիցների հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են արձանագրված խախտումների բողոքարկման դժվարություններին եւ դատական գործընթացի երկարատեւությանը,   գծանշումների անորակությանն ու երբեմն դրանց բացակայությանը, ճանապարհների ոչ բավարար լուսավորվածությանը,  ստորգետնյա եւ վերգետնյա ավտոկայանատեղեր կառուցելու անհրաժեշտությանը, կարմիր գծերին, խցանումներին, հասարակական տրանսպորտի անմխիթար վիճակին,  վարորդների առողջական վիճակի նկատմամբ հսկողություն սահմանելու կարեւորությունը եւ այլն:

Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն, հնչել են բալային համակարգի վերաբերյալ  հայտնի օրենքը բարեփոխելու   առաջարկներ: Ելույթ ունեցողներից ոմանք նաեւ հայտնել են, թե  օնլայն տիրույթում նկատվել են բալերի վաճառքի դեպքեր, ինչն անթույլատրելի է:

Ամփոփելով լսումները՝ Վահե Էնֆիաջյանը շնորհակալություն է հայտնել շահագրգիռ եւ արդյունավետ քննարկման համար՝ նշելով, որ արված առաջարկները կամփոփվեն  եւ խնդիրների լուծման համար կիրականացվեն համակողմանի քննարկումներ:


28.03.2024
Հանձնաժողովը քննարկել է Կառավարության ծրագրի 2023 թ. աշխատանքների կատարման վերաբերյալ զեկույցը
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 28-ի արտահերթ նիստում քննարկել ու ի գիտություն է ընդունել ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը: Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդությ...

28.03.2024
Հանձնաժողովում քննարկվել է ՀՀ կառավարության ծրագրի նախորդ տարվա կատարողականը
ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 28-ի արտահերթ նիստում քննարկել եւ ի գիտություն է ընդունել  Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի` համապատասխան ոլորտներին վերաբերող մասերը: ՀՀ աշխատ...

28.03.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանը մարտի 28-ին ընդունել է Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Գիվի Միքանաձեի գլխավորած պատվիրակությանը: Խոսելով երկկողմ կապերից` ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ հ...

28.03.2024
Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով զբաղվող հանձնաժողովների միջեւ ստորագրվել է համատեղ հայտարարություն
ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը մարտի 28-ին հանդիպել է Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Գիվի Միքանաձեի գլխավորած պատվիրակությանը: Հան...

28.03.2024
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը:   ...

28.03.2024
Ալեքսեյ Սանդիկովը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական ու կից հանձնաժողովների նիստերին
ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական ու ԱՊՀ ՄԽՎ-ին կից անվտանգության ոլորտի օրենսդրության ներդաշնակեցման եւ նոր մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդելու միացյալ հանձնաժողովների նիստերին մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ...

28.03.2024
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը. մաս` առաջին, մաս` երկրորդ: ...

28.03.2024
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հայաստան ժամանած Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Գիվի Միքանաձեի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նարեկ Բաբայանի ուղեկցությամբ մարտի 28-ին ...