Տպել
27.02.2020
Աշխատաժողով խորհրդարանում
1 / 1

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ եւ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ խորհրդարանում փետրվարի 27-ին տեղի է ունեցել աշխատաժողով՝ «Պետություն-մասնավոր գործընկերություն օրենսդրության ընթացակարգերը  եւ միջազգային փորձը»  թեմայով, որին մասնակցել են ներկայացուցիչներ, փորձագետներ Ասիական զարգացման բանկից, ՀՀ առողջապահության,  տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություններից, Երեւանի քաղաքապետարանից, պատգամավորներ:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի ներկայացմամբ՝ 2019 թվականին ընդունված «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» ՀՀ օրենքը կարգավորման կարիք ունի: Դեռեւս օրինագծի մշակման փուլում բանկի փորձագետները կազմակերպել են սեմինար-քննարկումներ, որտեղ ներկայացվել են օրենքի բովանդակությունը, հիմնական խնդիրները, հեռանկարները: Հրավիրված երկօրյա աշխատաժողովի ընթացքում նախատեսվում է ներկայացնել հայեցակարգը, հայկական օրենսդրությունը, կարգավորման իրավական շրջանակը, ծրագրերի մշակմանը եւ իրականացմանն առնչվող կանոնները, ընթացակարգերը,  միջազգային փորձը:

Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Պաոլո Սպանտիգատին նշել է, որ իրենք մեծ փորձ ունեն եւ աջակցության պատրաստակամություն է հայտնել նոր իրավական կարգավորումների մշակման գործընթացում, ինչը կնպաստի Հայաստանում ՊՄԳ ծրագրերի արդյունավետ իրականացմանը:

Աշխատաժողովի ընթացքում ներկայացվել են մի շարք ծրագրեր, քննարկվել են պետություն-մասնավոր գործընկերության առավելությունները, թերություններն ու ռիսկային գործոնները, անդրադարձ է կատարվել իրավական եւ ինստիտուցիոնալ կարգավորումներին վերաբերող հարցերի:

Աշխատաժողովը կշարունակվի փետրվարի 28-ին:
 


27.02.2020
Խորհրդարանական լսումներ՝ ճանապարհային երթեւեկության արդի խնդիրների վերաբերյալ
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը փետրվարի 27-ին  հրավիրել էր խորհրդարանական լսումներ «Ճանապարհային երթեւեկության արդի հիմնախնդիրները եւ դրանց լուծման ուղիները» խորագրով: Լսումները վարել է խմբակցության անդամ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը: Բացման  խոսքում  Վահե Էնֆիաջյանը նշ...

27.02.2020
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Փետրվարի 27-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ կայացել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանի ներկայացմամբ` առաջին ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել  Կառավարության հեղինակած «Հայաստանի...

27.02.2020
Մեկնարկել է Անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության ազգային հարթակի աշխատանքը
Փետրվարի 27-ին մեկնարկել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ԵԱՀԿ աջակցությամբ ստեղծված Անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության ազգային հարթակի աշխատանքը, որին մասնակցել են պատգամավորներ, պետական գերատեսչությունների, ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունների ե...

27.02.2020
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը փետրվարի 27-ին հանդիպել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ: Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ու ՀԱՊԿ-ում Հայաստանի ներկայացուցիչ Վիկտոր Բիագովը: ՀՀ ԱԺ փո...

27.02.2020
Անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության ազգային հարթակի նիստի ուղիղ հեռարձակում
Անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության ազգային հարթակի նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ:   ...

27.02.2020
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հրավիրած խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հրավիրած՝ «Ճանապարհային երթեւեկության արդի հիմնախնդիրները եւ դրանց լուծման ուղիները» խորագրով խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակումն այստեղ:   ...

27.02.2020
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 10:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ:   ...