National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
27.02.2020

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29
 
27.02.2020
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում

Փետրվարի 27-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ կայացել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանի ներկայացմամբ` առաջին ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել  Կառավարության հեղինակած «Հայաստանի Հանրապետության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջեւ հանձնման մասին» պայմանագիրը վավերացնելու մասին» օրինագիծը:

Պայմանագիրն ստորագրվել է 2019 թվականի մայիսի 26-ին Երեւանում` հանցագործության կանխման գործում Հայաստանի Հանրապետության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջեւ արդյունավետ համագործակցությունը խթանելու նպատակով` հիմնված ինքնիշխանության, հավասարության, փոխադարձ հարգման եւ շահի վրա:

Քրիստինե Գրիգորյանը տեղեկացրել է, որ Սահմանադրական դատարանն այն համարել է սահմանադրական: Ըստ ներկայացվող պայմանագրի` կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է հայցող կողմի պահանջով մյուս կողմին հանձնել իր տարածքում հայտնաբերված եւ հետախուզվող ցանկացած անձի` այդ անձի նկատմամբ քրեական վարույթ իրականացնելու կամ նշանակված պատիժն ի կատար ածելու նպատակով: Պայմանագրով, միաժամանակ, նախատեսված են հանձնման մերժման պարտադիր հիմքերը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցողի տեղեկացմամբ` նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկներ չեն եղել:

Հիմնական զեկուցողի առաջարկով մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Արթուր Դավթյանի, Աննա Կարապետյանի, Նազելի Բաղդասարյանի, Սերգեյ Ատոմյանի հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին օրինագիծը:

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի քվեարկությունը հետաձգվել է մինչեւ երկու ամիս ժամկետով` լրամշակման նպատակով:

Հաջորդիվ առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ կառավարության հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում» լրացում կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության» օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանի խոսքով` նախագծով առաջարկվում է քրեական պատասխանատվություն նախատեսել անձի կամ անձանց խմբի նկատմամբ սեռով, ռասայով, մաշկի գույնով, էթնիկական, կամ սոցիալական ծագումով, գենետիկական հատկանիշներով, լեզվով, կրոնով, աշխարհայացքով, քաղաքական կամ այլ հայացքներով, ազգային փոքրամասնությանը պատկանելությամբ, գույքային վիճակով, ծնունդով, հաշմանդամությամբ, տարիքով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչերին, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելուն կամ քարոզելուն:

Առաջարկվում է նաեւ քրեական պատասխանատվություն նախատեսել ոչ թե ցանկացած «բռնության կոչի», այլ միայն հանցակազմում թվարկված հանգամանքներով պայմանավորված «բռնության կոչերի» համար:

Հարակից զեկուցող ՀՀ ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի կարծիքով նախագիծը որոշակիության կարիք ունի: Ըստ նրա՝ ատելությունը երկրում ավելի շատ է, քան բռնության կոչերը:

Նախագիծը բուռն քննարկման է ենթարկվել պատգամավորների կողմից: Նրանց կարծիքով` իրավական սահմանումներում առկա են տարակարծություններ, այդուամենայնիվ, նախագծի անհրաժեշտության ու գաղափարի հետ հանձնաժողովականները կողմ են:

Արդյունքում նախագիծն ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը` առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում լրամշակման պայմանով:

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենսդրական փաթեթը նպատակ ունի տնտեսական շրջանառությունից հանել ապօրինի գույքը: Այն դեպքում, երբ առկա են ողջամիտ հիմքեր կասկածելու, որ անձի ամբողջ ունեցվածքն ավելին է օրինական ձեւով ստացված ունեցվածքի արժեքից, քաղաքացիական դատարանը կամ այն իրավասու մարմինը, որն իրականացնում է ֆինանսական հետաքննությունը մինչեւ գործի` դատարան ներկայացվելը, կարող է հրավիրել անձին ապացուցելու, որ նրա ունեցվածքը չի ծագում հանցագործությունից: Ապօրինի ծագում ունեցող գույքը ենթակա է բռնագանձման, եթե ներկայացված ապացույցների գնահատմամբ դատարանը հանգում է հետեւության, որ այդպիսի գույքի շուկայական արժեքը հայցի ներկայացման պահին գերազանցում է քսանհինգ միլիոն դրամը: Շուկայական արժեքում հաշվարկվում են նաեւ ապօրինի ծագում ունեցող գույքի բարելավումները, եթե դրանք անհնար է առանձնացնել գույքից, անկախ այդպիսի բարելավումներ կատարելու համար օգտագործված եկամտի օրինականությունից:

Ռուստամ Բադասյանի խոսքով` ներկայացվող նախագիծը նախատեսում է քաղաքացիաիրավական կանխատեսելի ընթացակարգեր, որոնք թույլ կտան ավելի արդյունավետ պայքարել ապօրինի ճանապարհով ստացված ակտիվների շրջանառության դեմ եւ դրանք վերականգնել հօգուտ պետության կամ ապօրինի գործունեության արդյունքում տուժած անձանց: Ակնկալվում է կատարելագործել մեր երկրում ապօրինի ճանապարհով ստացված գույքը տնտեսական շրջանառությունից հանելու օրենսդրական գործիքակազմը, ինչն ավելի արդյունավետ կդարձնի ֆինանսական հանցագործությունների կանխարգելումը:

Օրենքների նախագծերի փաթեթին տրվել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Այնուհետեւ հանձնաժողովում առաջին ընթերցմամբ քննարկվել է «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Ռուստամ Բադասյանը տեղեկացրել է, որ փաթեթը բավականին երկար եւ ընդգրկուն քննարկումներ է անցել. կազմակերպվել են նաեւ հանրային քննարկումներ` շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, որոնց  ընթացքում ստացվել են բազմաթիվ առաջարկներ: ՀՀ ԱԺ պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ անցկացվել են նաեւ խորհրդարանական լսումներ: Դատական օրենսգիրքն անցել է նաեւ միջազգային փորձաքննություն, ստացվել է Վենետիկի հանձնաժողովի դրական իրավական կարծիքը:

Նախագծերի փաթեթով, մասնավորապես, փոփոխվել է էթիկայի եւ կարգապահական հանձնաժողովի անդամների թիվը: Հանձնաժողովի կազմում, ըստ առաջարկվող փոփոխության, ընդգրկվում է ութ անդամ, որոնցից երկուսը` մասնագիտացված դատարանների դատավորներից` յուրաքանչյուր մասնագիտացված դատարանից` մեկ դատավոր, երկուսը` առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներից? քրեական եւ քաղաքացիական մասնագիտացմամբ, մեկը` Վերաքննիչ դատարանների դատավորներից, մեկը` Վճռաբեկ դատարանի դատավորներից: Բացի դատավորներից, Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովում ընդգրկվում են 2 հեղինակավոր իրավաբան գիտնական` հասարակական կազմակերպություններից ներկայացված, որն էլ Վենետիկի հանձնաժողովի կողմից արժանացել է գովասանքի: Կարծիք է հայտնվել, որ դա լրացուցիչ թափանցիկություն է հաղորդելու հանձնաժողովին:

Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի կազմում ընդգրկվելու է 5 անդամ` երկու իրավաբան գիտնական, մեկ դատավոր: Վճռաբեկ դատարանից, մեկ դատավոր` Վերաքննիչ դատարանից եւ մեկ դատավոր` առաջին ատյանի դատարանից: Գնահատման հանձնաժողովը քննարկելու է դատավորների կողմից գործերի բաշխման, ողջամիտ ժամկետում քննարկման, նիստի ընթացքում դատավորի վարքագծի հետ կապված խնդիրները:

ՀՀ արդարադատության նախարարը նշել է, որ նախագծերի փաթեթով սահմանվել են դատավորների թեկնածուների ընտրության նոր մեխանիզմներ:

Նախագծերի փաթեթով փոփոխվել է  կարգապահական խախտման հիմքը: Ըստ բանախոսի` գործող օրենքով խախտում է համարվում ակնհայտ եւ կոպիտը, օրինագծերի փաթեթով սահմանվել է դիտավորությամբ եւ կոպիտ անփությությամբ կատարված գործողությունները:

Վերացվել է դատարանի նախագահի նշանակման համար անհրաժեշտ տվյալ դատարանում դատավորի փորձառություն ունենալու պահանջը, ինչպես նաեւ իջեցվել է դատավորների թեկնածուների տարիքային շեմը` 28-ից դառնալով 25: Փոփոխությունը, ըստ բանախոսի, կապահովի Նոր սերնդի ներկայացուցիչների մուտքը դատական համակարգ:

Նոր մեխանիզմներ են սահմանվել դատավորների թեկնածուների ընտրության համար: Հարցազրույցի ընթացքում Բարձրագույն դատական խորհրդի կողմից հաշվի է առնվելու ինքնավար մարմնի` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից տրված խորհրդատվական բնույթի եզրակացությունը` թեկնածուի բարեվարքության մասին: Երկրորդ նորամուծությունն այն է, որ ԲԴԽ-ի կողմից պետք է սահմանվեն հոգեբանական թեստի չափանիշները, ինչի հիման վրա էլ էլեկտրոնային հարթակ կմշակվի ու արդյունքը կներկայացվի ԲԴԽ-ին` կրկին խորհրդատվական բնույթ կրելով:

Հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն:

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի աշխատանքը կշարունակվի փետրվարի 28-ին` ժամը 10:00-ին:
 


27.02.2020
Խորհրդարանական լսումներ՝ ճանապարհային երթեւեկության արդի խնդիրների վերաբերյալ
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը փետրվարի 27-ին  հրավիրել էր խորհրդարանական լսումներ «Ճանապարհային երթեւեկության արդի հիմնախնդիրները եւ դրանց լուծման ուղիները» խորագրով: Լսումները վարել է խմբակցության անդամ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը: Բացման  խոսքում  Վահե Էնֆիաջյանը նշ...

27.02.2020
Աշխատաժողով խորհրդարանում
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ եւ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ խորհրդարանում փետրվարի 27-ին տեղի է ունեցել աշխատաժողով՝ «Պետություն-մասնավոր գործընկերություն օրենսդրության ընթացակարգերը  եւ միջազգային փորձը»  թեմայով, որին մասնակցել են ներկայացուցիչներ...

27.02.2020
Մեկնարկել է Անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության ազգային հարթակի աշխատանքը
Փետրվարի 27-ին մեկնարկել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ԵԱՀԿ աջակցությամբ ստեղծված Անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության ազգային հարթակի աշխատանքը, որին մասնակցել են պատգամավորներ, պետական գերատեսչությունների, ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունների ե...

27.02.2020
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը փետրվարի 27-ին հանդիպել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ: Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ու ՀԱՊԿ-ում Հայաստանի ներկայացուցիչ Վիկտոր Բիագովը: ՀՀ ԱԺ փո...

27.02.2020
Անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության ազգային հարթակի նիստի ուղիղ հեռարձակում
Անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության ազգային հարթակի նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ:   ...

27.02.2020
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հրավիրած խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հրավիրած՝ «Ճանապարհային երթեւեկության արդի հիմնախնդիրները եւ դրանց լուծման ուղիները» խորագրով խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակումն այստեղ:   ...

27.02.2020
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 10:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ:   ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS