Տպել
27.02.2020
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ
1 / 6

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը փետրվարի 27-ին հանդիպել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ:

Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ու ՀԱՊԿ-ում Հայաստանի ներկայացուցիչ Վիկտոր Բիագովը:

ՀՀ ԱԺ փոխնախագահը շնորհավորել է Ստանիսլավ Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Ալեն Սիմոնյանը նշել է, որ ՀԱՊԿ-ը  մեր երկրի անվտանգության համակարգի կարեւորագույն տարրերից է, եւ Հայաստանը շահագրգռված է այդ կառույցի արդյունավետ աշխատանքում: Ըստ նրա` ՀԱՊԿ գործունեությունը մեր տարածաշրջանում պետք է նպաստի հավասարակշռության եւ խաղաղության պահպանմանը:

ՀՀ ԱԺ փոխնախագահը կարեւորել է նախորդ տարի Երեւանում ՀԱՊԿ Խորհրդի եւ ՀԱՊԿ ԽՎ լիագումար նիստերի անցկացումը: Նա նշել է, որ Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն աշխատում  է ՀԱՊԿ ԽՎ-ում՝ իր ջանքերն ուղղելով փոխհարաբերությունների կատարելագործմանը:

Ստանիսլավ Զասը շնորհակալություն է հայտնել Ազգային ժողովում հյուրընկալվելու եւ շնորհավորանքների համար եւ փոխգործակցության պատրաստակամություն հայտնել: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ ՀԱՊԿ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցերի: