National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
26.2.2020

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29
 
26.02.2020
Խորհրդարանական լսումներ՝ նվիրված ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացին
1 / 49

Փետրվարի 26-ին տեղի են ունեցել ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած խորհրդարանական լսումները՝ նվիրված ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացին:

Լսումներին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, Կառավարության, դիվանագիտական կորպուսի, միջազգային կառույցների եւ քաղհասարակության ներկայացուցիչներ:

Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը եւ ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:

«ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը մեզ համար հանդիսանում է բարեփոխումների օրակարգ եւ դրա կիրարկումը Կառավարության առաջնահերթություններից է»,- ընդգծել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Զեկուցողի խոսքով՝ բացի երկկողմ աջակցության ձեւաչափից՝ ԵՄ-ի հետ փոխգործակցության հարթակ է հանդիսանում նաեւ Արեւելյան համագործակցության գործիքակազմը, որի միջոցով եւս իրականացվում են մի շարք կարեւոր ծրագրեր: Մասնավորապես Հարեւանության ներդրումային հարթակ գործիքի միջոցով կիրականացվեն էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի զարգացման, սահմանների արդիականացման եւ այլ ծրագրեր: Նշվել է, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգում են նաեւ ռազմավարությունների արդիականացման եւ դրանց հիման վրա իրականացվող բարեփոխումների գործընթացը:

«Ուրախ ենք, որ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը կնքել ենք մի պետության հետ, որը նաեւ ԵԱՏՄ անդամ է եւ սա միակ դեպքն է, որը ցույց է տալիս, որ տարբեր գործընկերները կարող են տարբեր օգուտներ բերել հայ հասարակությանը»,-նշել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարը: Նրա գնահատմամբ՝ վերջին երկու տարիներին խորացել են երկկողմ հարաբերությունները՝ մասնավորապես համաձայնագրի ստորագրումից ի վեր: Անդրեա Վիկտորինը նշել է, որ կողմերը հանձն են առել խորացնել քաղաքական եւ տնտեսական համագործակցությունը՝ հիմնվելով ընդհանուր արժեքների վրա: ,Մենք ցանկանում ենք միասին ամրապնդել ժողովրդավարությունը, խթանել, պահպանել եւ  ամրապնդել խաղաղությունն ու կայունությունը թե՛ տարածաշրջանային եւ թե՛ միջազգային մակարդակներում: Միասին սերտորեն աշխատում ենք դատական ոլորտում բարեփոխումների ուղղությամբ եւ երկուստեք պայմանավորվել ենք, որ արդարադատության համակարգի համար չափազանց կարեւոր է թափանցիկ եւ անկախ աշխատանքը՝ բարելավելու մարդու իրավունքների պաշտպանությունը, ամրապնդելու բարեխիղճ կառավարումը, ինչն էլ նշանակում է Հայաստանում տնտեսական վիճակի բարելավվում եւ օտարերկրյա ներդրումների ներգրավվում»,-ասել է ԵՄ դեսպանը: Ըստ նրա՝ հնարավոր չէ որեւէ երկրում իրավիճակը բարելավել, եթե հաշվի չեն առնվում քաղհասարակության տեսակետները եւ տեսլականը: Անդրեա Վիկտորինը գոհունակությամբ նշել է, որ հունվարին հնարավոր է եղել համաձայնություն ձեռք բերել քաղհասարակության տարբեր սուբյեկտների միջեւ եւ ապրիլին կստեղծվի քաղհասարակության հարթակ: Անդրադառնալով վիզաների հնարավոր ազատականացման երկխոսության հարցին՝ Անդրեա Վիկտորինը նշել է, որ, ըստ համաձայնագրի, հնարավորություն կա նախաձեռնելու վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն, սակայն  անհրաժեշտ է 27 պետությունների համաձայնությունը: «Ես շատ երախտապարտ եմ ՀՀ կառավարությանն այն բանի համար, որ վերջինս ամեն ջանք գործադրում է, հանդիպում է տարբեր անդամ պետություններում գործընկերների հետ, բացատրում է գործադիրի կողմից իրականացվող աշխատանքները: Հուսով եմ, որ շուտով կստանանք այդ համաձայնությունն այդ երկխոսությունն սկսելու համար»,-ընդգծել է ԵՄ դեսպանը:

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի խոսքով՝ այսօր ՀՀ-ԵՄ օրակարգը շատ ավելի բազմաշերտ է եւ մեր խնդիրն է այդ շերտերից յուրաքանչյուրում առկա ներուժն իրագործել իր ողջ ծավալով եւ այս լսումներն այդ գործընթացի սկիզբն են: «Մենք պատրաստվում ենք այս տարվա ընթացքում ավելի ակտիվ եւ բազմակողմ աշխատանք ծավալել ՀՀ ԵՄ հարաբերություններում առկա բոլոր ուղղություններով ներուժն օգտագործելու համար»,-նշել է Արման Եղոյանը: Նա տեղեկացրել է, որ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդեն իսկ ուժի մեջ մտած դրույթների ճանապարհային քարտեզը բազմաթիվ մանրակրկիտ քննարկումներից հետո հաստատվել է ՀՀ վարչապետի կողմից անցյալ տարվա հունիսի 1-ին: Իսկ շուտով ուժի մեջ մտնող ճանապարհային քարտեզը գտնվում է մշակման փուլում:

Այնուհետեւ ելույթ են ունեցել մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներ, ովքեր անդրադարձել են իրենց կառույցներում համաձայնագրով նախատեսված աշխատանքներին:

Ըստ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի՝ Եվրոպական միությունը Հայաստանի իրավական համակարգի զարագացմանն ու երկրում իրավունքի գերակայության ամրապնդմանն աջակցող կարեւորագույն գործընկերներից է: Եվ այս առումով, ըստ զեկուցողի,  կարեւոր է համաձայնագրի իրականացումը, որի հիմնական նպատակներից է նաեւ մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի ամրապնդումը: Արման Թաթոյանը բարձր է գնահատել կառույցի եւ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ու ԵՄ այլ կառույցների միջեւ ձեւավորված արդյունավետ համագործակցությունը, ինչպես նաեւ ԵՄ աջակցությունը՝ ուղղված մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեությանը:

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի խոսքով՝ ճանապարհային քարտեզով նախատեսված է մոտ 100 գործողություն, որոնցից 80-ը կիրականացնի նախարարությունը: 2019 թվականի համար նախատեսված գործողություններն արդեն իրականացվել են՝  ուղղված ջրային ոլորտի քաղաքականության փոփոխությանը, իսկ 2020 թ.-ի համար նախատեսված 25 գործողությունների ճնշող մեծամասնությունը վերաբերում է շրջակա միջավայրի ազդեցության գնահատման եւ փորձաքննության հետ կապված գործառույթներին: Նախարարի տեղեկացմամբ՝ ամբողջ փաթեթն արդեն մշակվել է եւ ներկայացվել ՀՀ կառավարություն: Նշվել է, որ նախարարության կողմից մշակվող՝ ոլորտում մոտեցումների վերանայմանը վերաբերող քաղաքականությունը համահունչ է ԵՄ քաղաքականությանը: Նախարարը մատնանշել է այս պահին գործող ծրագրերը՝  ԵՄ-ն կլիմայի համար, ԵՄ-ն շրջակա միջավայրի համար եւ այլն:

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Կարեն Սիմոնյանի խոսքով՝ անհնար է գերագնահատել ԵՄ ազդեցությունը Հայաստանի զարգացման գործընթացում եւ այն դերն ու նշանակությունը, որն ունեն ԵՄ անդամ պետությունները մեր երկրում քաղաքական ինստիտուտների զարգացման եւ կայացման հարցում: «Այս պարագայում առավել կարեւորվում է համաձայնագրի կիրարկումը, որը հնարավորությունների պատուհան է բացում բազմաթիվ ոլորտներում»,-նշել է պատգամավորը:

ՀՀ ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցը, ողջունելով նախաձեռնությունը, նշել է, որ ԵՄ-ն Հայաստանի հիմնական առեւտրային գործընկերներից է: Ըստ նրա՝ ԵՄ-ն մեր երկրի համար կարեւոր գործընկեր է ՀՀ կառավարության կողմից որդեգրած բարեփոխումների հավակնոտ օրակարգի կյանքի կոչման համար, հատկապես դատական եւ ոստիկանական բնագավառներում բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության, էներգետիկ, բնապահպանության եւ մի շարք այլ ոլորտներում ցուցաբերած նշանակալի աջակցությամբ: Նշվել է, որ ՀՀ-ԵՄ հարաբերություններն ակտիվորեն զարգանում են թե՛ երկկողմ եւ թե՛ բազմակողմ հարթակներում: «ՀՀ կառավարությունը կարեւորում է ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացում քաղհասարակության դերակատարման բարձրացման հարցը»,-ասել է փոխնախարարը: Նա վերահաստատել է, որ ԵՄ-ն շարունակում է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ միտված ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը: Անդրադառնալով մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հարցին՝ փոխնախարարը նշել է, որ ԱԳՆ-ի կողմից այդ ուղղությամբ տարվում են հասցեագրված աշխատանքներ թե՛ ԵՄ համապատասխան կառույցների, թե՛ ԵՄ անդամ երկրների հետ: Այդ նպատակով ստեղծված միջգերատեսչական պատվիրակությունն առանձին այցեր է իրականացրել ԵՄ անդամ մի շարք երկրներ:

ՀՀ արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանի տեղեկացմամբ՝  անցյալ տարվա հոկտեմբերին հաստատվել են դատական եւ իրավական բարեփոխումների ռազամավարությունն ու գործողությունների ծրագրերը: Ռազմավարությամբ տրվել է իրավիճակի գնահատականը, նախանշվել են հիմնական ռազմավարական փոփոխությունների ուղղությունները եւ կոնկրետ գործողությունները: Նախատեսվել են նաեւ մշտադիտարկման գնահատման օբյեկտիվ եւ ներառական մեխանիզմներ: Սահմանվել են մասնավորապես հիմնական ռազմավարական ուղղությունները՝ սահմանադրական եւ ընտրական բարեփոխումները, անցումային արդարադատության գործիքակազմի կիրառման շրջանակներն ու ուղղությունները, նախատեսվել են դատավորների անկախության, անաչառության, արդյունավետության եւ հաշվետվողականությանն ուղղված կոնկրետ քայլեր:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը նշել է, որ համաձայնագիրը նոր հավակնոտ փաստաթուղթ է, որը ներառում է քաղաքական, տնտեսական եւ ոլորտային համագործակցություն տարբեր մակարդակներով, այդ թվում նաեւ քաղհասարակության հարթակներով: Փաստաթուղթը հանդիսանում է բարեփոխումների օրակարգ, որը նպաստում է մեր երկրում ոլորտային երկկողմ համագործակցության շրջանակների ընդլայնմանը, ամուր հիմք է ստեղծում տնտեսական, սոցիալական բարեփոխումների շարունակական գործընթացի համար եւ հնարավորություն է ընձեռնում թե՛ ԵՄ-ին, թե՛ Հայաստանին իրենց հարաբերություններն որակական նոր ավելի բարձր մակարդակի հասցնելու համար: Փոխնախարարի խոսքով՝ համաձայնագրի միջոցով կողմերի միջեւ կակտիվանան գործարար շփումները եւ կապերը, ինչը դրականորեն կանդրադառնա առեւտրատնտեսական հարաբերությունների աշխուժացման վրա, կբարձրանա Հայաստանի վարկանիշը՝ որպես գործարարությամբ զբաղվելու համար բարենպաստ միջավայր ունեցող երկրի:

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Սեդրակ Բարսեղյանը խոսել է համաձայնագրի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքների մասին: Նա համաձայնագրի կիրարկման գործընթացում կարեւորել է նաեւ խորհրդարանի եւ քաղհասարակության ներգրավումը:

Լսումներին ելույթ են ունեցել նաեւ ԱԺ պատգամավորներ, քաղհասարակության ներկայացուցիչներ:

Ամփոփելով խորհրդարանական լսումները՝ Արման Եղոյանը այն համարել է արդյունավետ եւ նշել, որ հանձնաժողովը կգույքագրի մասնակիցների կողմից բարձրացրած խնդիրները եւ կփորձի լուծում տալ դրանց:
 
 


26.02.2020
Տեղի կունենա աշխատաժողով
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ եւ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ ՀՀ ԱԺ  Ոսկեզօծ դալիճում  փետրվարի 27-ին՝ ժամը 13.00-ին, եւ  փետրվարի 28-ին՝ ժամը 10.30-ին, տեղի կունենա աշխատաժողով՝ «Պետություն-մասնավոր գործընկերություն օրենսդրության ընթացակարգերը ե...

26.02.2020
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փետրվարի 26-ին հրավիրած նիստում Բաբկեն Թունյանի նախագահությամբ քննարկվել են այն փոփոխություններն ու լրացումները, որոնք Կառավարությունն առաջարկում է կատարել  «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքում: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ  Էդվարդ ...

26.02.2020
ՀՀ ԱԺ ԿԳՄՍԵՍ հանձնաժողովը հերթական նիստն է գումարել
ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 26-ի հերթական նիստում քննարկված բոլոր օրինագծերին տվել է դրական եզրակացություն: Օրակարգում ընդգրկված որոշ օրենքների նախագծերի քննարկումը հեղինակների առաջարկով հետաձգվել է: Հանձնաժողովի նի...

26.02.2020
Արման Աբովյանը հանդիպել է ԱՄՆ ԱԺԻ Վաշինգտոնի գրասենյակի տնօրենի հետ
Փետրվարի 26-ին ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը հանդիպել է ԱՄՆ Ազգային ժողովրդավարության ինստիտուտի Վաշինգտոնի գրասենյակի տնօրեն Դերեք Միթչելի հետ: Հանդիպման ընթացքում կարեւորվել են երկկողմ համագործակցությունը, ԱԺԻ-ի հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող ընթացիկ ծր...

26.02.2020
Կրթության ոլորտը կանոնակարգող օրենսդրությունը շարունակվում է բարեփոխվել
ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 26-ին աշխատանքային քննարկման էր հրավիրել ՀՀ ԿԳՄՍ նախարարության եւ Կրթության տեսչական մարմնի ներկայացուցիչներին՝ քննարկելու համար կրթության ոլորտի խնդիրներն ու դրանց կարգավորմանն ուղղված ո...

26.02.2020
Քննարկվել են կենսաթոշակներին, նպաստներին վերաբերող օրենսդրական նախաձեռնություններ
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի փետրվարի 26-ի նիստում Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ երկրորդ ընթերցումով քննարկվել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» նախագիծը: Ըստ առաջարկվող փոփոխու...

26.02.2020
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Փետրվարի 26-ին Մանե Թանդիլյանի նախագահությամբ կայացել է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը: Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյանի, Համազասպ Դանիելյանի հեղինակած  «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին» ...

26.02.2020
ՀՀ ԱԺ փոխնախագահի նախաձեռնությամբ քննարկվել են Հայաստանի էներգետիկ անվտանգությանը վերաբերող հարցեր
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը փետրվարի 26-ին հանդիպել է «Դիալոգ» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանի, ՌԴ կառավարությանն առնթեր փորձագիտական խորհրդի անդամ Ռոման Շկոլինի եւ Անդրկովկասի հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն Նիկոլայ Բանինի հետ: Ողջունելով հյուրերին` խորհրդարանի փոխնախագահը հ...

26.02.2020
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացին նվիրված խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակումն այստեղ:   ...

26.02.2020
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 14:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ:     ...

26.02.2020
Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 12:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ:   ...

26.02.2020
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 11:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ:   ...

26.02.2020
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 10:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ:   ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am