Տպել
26.02.2020
ՀՀ ԱԺ ԿԳՄՍԵՍ հանձնաժողովը հերթական նիստն է գումարել
1 / 13

ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 26-ի հերթական նիստում քննարկված բոլոր օրինագծերին տվել է դրական եզրակացություն: Օրակարգում ընդգրկված որոշ օրենքների նախագծերի քննարկումը հեղինակների առաջարկով հետաձգվել է:

Հանձնաժողովի նիստին մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ով բացի «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» եւ  «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացնելուց, անդրադարձել է օրերս Երեւանի Հովհաննես Հովհաննիսյանի անվան  թիվ 52 դպրոցում տեղի ունեցած միջադեպին, երբ աշակերտներից մեկի մայրն ապտակել էր ուսուցչուհուն:

Արայիկ Հարությունյանն անթույլատրելի   է համարել տեղի ունեցածը՝ նշելով, որ վերոնշյալ օրենքի  նախագծում ներառված են եւ նաեւ ավելացվելու են դրույթներ, որոնք ուղղված են լինելու նմանատիպ դեպքերի կրկնության բացառմանը: Մասնավորապես՝ ամրագրված   են դրույթներ, որոնք սահմանում են աշակերտների եւ նրանց ծնողների էթիկայի կանոնները: Ըստ նախարարի՝ որոշ ծնողներ կարծում են, թե երեխայի ուսումնառության գործընթացում իրենք ունեն միայն իրավունքներ՝  մոռանալով պարտականությունների մասին:  «Այս մոտեցումը թույլ կտա, որպեսզի մանկավարժներն առավել պաշտպանված լինեն»,-ասել է նա:

Միջադեպին անդրադարձել է նաեւ հանձնաժողովի  փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը, ով նույնպես դատապարտել է տեղի ունեցածը՝ ասելով. «Կարծում եմ, որ միայն էթիկայի կանոններով սահմանափակվելն այստեղ քիչ է, քանի որ խոսք է գնացել ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու մասին:  Կարծում եմ, որ ոստիկանությունը պետք է հստակ միջոցներ ձեռնարկի, եթե դեռ չի ձեռնարկել: Որեւէ ծնող չպետք է  կարծի, թե կարող է ֆիզիկական հաշվեհարդար տեսնել ուսուցչի հետ: Պետք է բոլոր միջոցներով բացառենք նման դեպքերի կրկնությունը բոլոր ուսումնական հաստատություններում: Ծնողները պետք է հստակ գիտակցեն, որ խստագույնս պատժի են ենթարկվելու նման դեպքերում,  քանի որ ունեն ոչ միայն իրավունքներ, այլ նաեւ պարտականություններ»,-շեշտել է օրենսդիր մարմնի ներկայացուցիչը:

Ինչ վերաբերում է նախարարի ներկայացրած նախագծին, ապա այն  որոշակիորեն փոփոխվել է, հեղինակն ընդունել է արված գրեթե բոլոր առաջարկները:

ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվելու համար առաջին ընթերցմամբ քննարկվել է պատգամավոր Ալեն Սիմոնյանի հեղինակած «Օտարերկրացիների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը քննարկման արդյունքում արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: Առաջարկվում է օրենքը լրացնել հետեւյալ դրույթով. «Ֆուտբոլ մարզաձեւի օտարերկրացի այն մարզիկները, ովքեր ունեն պրոֆեսիոնալ կարգավիճակ կամ ունեն սիրողական կարգավիճակ եւ միաժամանակ պատրաստվում են կնքել մարզական գործունեության մասին պայմանագիր, այդ թվում նաեւ աշխատանքային պայմանագիր գործատուի հետ», ինչը նշանակում է, որ նման եղանակով ՀՀ-ում պրոֆեսիոնալ ակումբները հնարավորություն կունենան աշխատանքային պայմանագիր կնքել Հայաստան ժամանած սիրողական եւ պրոֆեսիոնալ կարգավիճակ ունեցող ֆուտբոլիստների հետ, որից հետո նրանք կազատվեն աշխատանքի թույլտվություն ստանալու պարտադիր պահանջից: Նախագծի վերաբերյալ եղան առաջարկներ, որոնք ընդունվեցին հեղինակի կողմից: Մասնավորապես՝ առաջարկվել է նման հնարավորությունից օգտվելու հնարավորություն ընձեռել նաեւ այլ մարզաձեւերի ակումբներին, ինչը հեղինակն ընդունել է:

Կառավարության տեսակետը նախագծի վերաբերյալ դրական էր, այն ներկայացրել է ՀՀ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանի ներկայացմամբ հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որն առաջինից երկրորդ ընթերցում չի փոփոխվել՝ առաջարկներ չլինելու պատճառով: Հիշեցնենք, որ փաթեթով առաջարկվող փոփոխություններն ուղղված են պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայությունների արդիականացմանն ու հասանելիության ապահովմանը` այդ ծառայություններից օգտվող լրատվական գործունեություն իրականացնողների համար, ցանկացած վայրից եւ ցանկացած պահի` ապահովելով նաեւ պաշտոնական տեղեկատվության` ոչ թղթային եղանակով տրամադրելու հնարավորությունը: Այդ նպատակով պետական միասնական գրանցամատյանում առկա տեղեկությունների տրամադրման հետ կապված կսահմանվի պետական տուրքի վճարման արտոնություն` լրատվական գործունեություն իրականացնողների համար: Նախագծերի ընդունմամբ լրատվական գործունեություն իրականացնողներին անվճար տեղեկատվություն կտրամադրվի իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանից:

Սրբուհի Գալյանն ի պատասխան պատգամավոր Արտակ Մանուկյանի առաջարկի՝ նշել է, որ պետական միասնական գրանցամատյանում առկա տեղեկություններից անվճար օգտվելու հնարավորություն կունենան բոլորը, սակայն դա անել այս պահին՝ հնարավոր չէ: Այս նախագիծը նույնպես ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը, այն  կքնննարկվի ՀՀ ԱԺ առաջիկա հերթական նիստերի ընթացքում:


26.02.2020
Տեղի կունենա աշխատաժողով
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ եւ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ ՀՀ ԱԺ  Ոսկեզօծ դալիճում  փետրվարի 27-ին՝ ժամը 13.00-ին, եւ  փետրվարի 28-ին՝ ժամը 10.30-ին, տեղի կունենա աշխատաժողով՝ «Պետություն-մասնավոր գործընկերություն օրենսդրության ընթացակարգերը ե...

26.02.2020
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փետրվարի 26-ին հրավիրած նիստում Բաբկեն Թունյանի նախագահությամբ քննարկվել են այն փոփոխություններն ու լրացումները, որոնք Կառավարությունն առաջարկում է կատարել  «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքում: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ  Էդվարդ ...

26.02.2020
Խորհրդարանական լսումներ՝ նվիրված ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացին
Փետրվարի 26-ին տեղի են ունեցել ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած խորհրդարանական լսումները՝ նվիրված ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացին: Լսումներին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, Կառավարության, դիվանագիտական կորպուսի, միջա...

26.02.2020
Արման Աբովյանը հանդիպել է ԱՄՆ ԱԺԻ Վաշինգտոնի գրասենյակի տնօրենի հետ
Փետրվարի 26-ին ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը հանդիպել է ԱՄՆ Ազգային ժողովրդավարության ինստիտուտի Վաշինգտոնի գրասենյակի տնօրեն Դերեք Միթչելի հետ: Հանդիպման ընթացքում կարեւորվել են երկկողմ համագործակցությունը, ԱԺԻ-ի հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող ընթացիկ ծր...

26.02.2020
Կրթության ոլորտը կանոնակարգող օրենսդրությունը շարունակվում է բարեփոխվել
ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 26-ին աշխատանքային քննարկման էր հրավիրել ՀՀ ԿԳՄՍ նախարարության եւ Կրթության տեսչական մարմնի ներկայացուցիչներին՝ քննարկելու համար կրթության ոլորտի խնդիրներն ու դրանց կարգավորմանն ուղղված ո...

26.02.2020
Քննարկվել են կենսաթոշակներին, նպաստներին վերաբերող օրենսդրական նախաձեռնություններ
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի փետրվարի 26-ի նիստում Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ երկրորդ ընթերցումով քննարկվել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» նախագիծը: Ըստ առաջարկվող փոփոխու...

26.02.2020
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Փետրվարի 26-ին Մանե Թանդիլյանի նախագահությամբ կայացել է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը: Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյանի, Համազասպ Դանիելյանի հեղինակած  «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին» ...

26.02.2020
ՀՀ ԱԺ փոխնախագահի նախաձեռնությամբ քննարկվել են Հայաստանի էներգետիկ անվտանգությանը վերաբերող հարցեր
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը փետրվարի 26-ին հանդիպել է «Դիալոգ» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանի, ՌԴ կառավարությանն առնթեր փորձագիտական խորհրդի անդամ Ռոման Շկոլինի եւ Անդրկովկասի հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն Նիկոլայ Բանինի հետ: Ողջունելով հյուրերին` խորհրդարանի փոխնախագահը հ...

26.02.2020
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացին նվիրված խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակումն այստեղ:   ...

26.02.2020
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 14:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ:     ...

26.02.2020
Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 12:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ:   ...

26.02.2020
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 11:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ:   ...

26.02.2020
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 10:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ:   ...