Փետրվարի 26-ին ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը հանդիպել է ԱՄՆ Ազգային ժողովրդավարության ինստիտուտի Վաշինգտոնի գրասենյակի տնօրեն Դերեք Միթչելի հետ:
Հանդիպման ընթացքում կարեւորվել են երկկողմ համագործակցությունը, ԱԺԻ-ի հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող ընթացիկ ծրագրերը:
Քննարկվել են հետագա հնարավոր փոխգործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր, ընդգծվել է երկու կառույցների կողմից ժողովրդավարության զարգացմանն ուղղված կարեւորագույն քայլերը: