National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
16.01.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
26.02.2020
Քննարկվել են կենսաթոշակներին, նպաստներին վերաբերող օրենսդրական նախաձեռնություններ
1 / 8

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի փետրվարի 26-ի նիստում Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ երկրորդ ընթերցումով քննարկվել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» նախագիծը: Ըստ առաջարկվող փոփոխության՝ կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուի ՀՀ-ում լինելը բանկը կարող է հաստատել նաեւ առանց կենսաթոշակառուի բանկ ներկայանալու՝ կառավարության սահմանված կարգով: Միաժամանակ, քանի որ կենսաթոշակի ստացման գործընթացը, այդ թվում՝ բանկերի կողմից սպասարկումը կարգավորվում է կառավարության որոշումներով, առաջարկվում է կառավարության համար սահմանել եռամսյա ժամկետ՝ հստակեցնելու այն անձանց ցանկը եւ կարգավիճակը, ովքեր իրավունք ունեն օգտվելու բանկի հեռահար ծառայությունից:

Երկրորդ ընթերցումով քննարկվել է նաեւ ՀՀ ԱԺ ,Իմ քայլըե խմբակցության պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի, Արփինե Դավոյանի, Լուսինե Բադալյանի, Կարեն Սարուխանյանի հեղինակած «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը: Ըստ հեղինակների՝ գործող օրենսդրությամբ, խնամակալության ինստիտուտը թերի է, այն կատարելագործելու եւ որպես պետական սոցիալական աջակցության բաղադիչ ունենալու անհրաժեշտություն կա: Նախագծի նպատակը սոցիալական պետությանը հարիր սոցիալական աջակցության ծրագրեր ունենալն է:

«Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մաuին» ՀՀ օրենքի նախագիծը երկրորդ ընթերցումով ներկայացրել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Բանախոսը տեղեկացրել է, որ թեմայի առնչությամբ աշխատանքային քննարկում է տեղի ունեցել նաեւ ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում:

Նախագծով առաջարկվող կառուցվածքային փոփոխությունը թույլ կտա ապահովել ընտանիքների եւ քաղաքացիների սոցիալական կարիքի համալիր եւ միասնական գնահատման համակարգի ներդրումը, ինչը կնպաստի համալիր սոցիալական ծառայությունների կենտրոնների աշխատանքների բարելավմանը, եւ դրանց կառուցվածքային մոդելի լիարժեք կայացմանը:

Երկրորդ ընթերցումով քննարկված նախագծերն ու նախագծերի փաթեթները ստացել են դրական եզրակացություն:

Հանձնաժողովը քննարկել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած «Դեղերի մասինե օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նշվել է, որ առկա է որոշակի անհամապատասխանություն փոստային առաքանիներով կամ փոխադրողի կողմից ֆիզիկական անձանց անունով ներմուծվող անձնական օգտագործման ապրանք հանդիսացող դեղերի ներմուծման՝ ԵԱՏՄ եւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգավորումներում: Ըստ «Դեղերի մասին»  գործող օրենքի՝ ֆիզիկական անձը օտարերկրյա պետություն մեկնելիս կամ օտարերկրյա պետությունից ժամանելիս  հնարավորություն ունի ներմուծելու դեղեր իր բուժման կուրսի կամ անձնական օգտագործման նպատակով՝ կառավարության սահմանված քանակներով, այնինչ հնարավորություն չունի փոխադրողի կամ միջազգային փոստային առաքումների միջոցով իր անունով  անձնական օգտագործման նպատակով ներմուծելու դեղեր: Հաշվի առնելով վերոգրյալը, ըստ հեղինակի, անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ նախաձեռնել «Դեղերի մասին»  2016 թվականի մայիսի 17-ին ընդունված օրենքում՝ այն ԵԱՏՄ մաքսային օրենսդրությանը համապատասխանեցնելու նպատակով:

Կառավարության հեղինակած «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին, ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Նախագծով առաջարկվող փոփոխությունը պայմանավորված է բազմազավակ ընտանիքների դերի ու նշանակության բարձրացման, պետության կայունության, առաջընթացի եւ ընտանիքի ինստիտուտի ամրապնդման գործում բազմազավակ ծնողների  ներդրած ավանդի գնահատման արժեւորմամբ:  ՀՀ կառավարությունը նախորդ ժամանակահատվածում գրանցված ժողովրդագրական անբարենպաստ իրավիճակի բարելավման  կարեւոր ուղենիշ է սահմանել ծնելիության խրախուսումը եւ երեխաների ընդհանուր կարգաթվում երրորդ եւ հաջորդ երեխաների ծնունդների աջակցությանն  ուղղված քաղաքականությունը: Նախագծի ընդունման դեպքում առաջարկվում է սահմանել 6 եւ ավելի երեխա ունեցող եւ «Ծնողական փառքի, մեդալով պարգեւատրված ծնողների համար ամսական ֆինանսական աջակցության տեսակ: «Ծնողական փառքի» մեդալով պարգեւատրված ընտանիքների թիվը ինն է: Նախագծի ընդունումը կհանգեցնի ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ միջոցների հատկացման անհրաժեշտության: Օրենքի նախագծի ընդունումից հետո տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ կտրամադրվի 4 մլն 320 հազար դրամ: Քննարկման ընթացքում առաջարկվել է, հնարավորության դեպքում, հետագայում բարձրացնել սահմանված գումարի չափը:

Քննարկված նախագծերը դրական եզրակացությամբ կընդգրկվեն հերթական նիստերի օրակարգի նախագծում:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS