National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
04.12.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
26.02.2020
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 6

Փետրվարի 26-ին Մանե Թանդիլյանի նախագահությամբ կայացել է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյանի, Համազասպ Դանիելյանի հեղինակած  «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող Արտակ Մանուկյանի տեղեկացմամբ` օրինագծի վերաբերյալ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում տեղի են ունեցել շահագրգիռ քննարկումներ Բանկերի միության,  Կենտրոնական բանկի ներկայացուցիչների հետ:

Օրենքի նախագծով առաջարկվում է, որ բանկային ավանդի գումարի վրա տոկոսները հաշվարկվեն ավանդը բանկ մուտք լինելու օրվանից մինչեւ այն ավանդատուին վերադարձնելու կամ ավանդատուի հաշվից այլ հիմքերով դուրս գրելու օրվան նախորդող օրն ընկած ժամանակահատվածում օրացուցային օրերի համար: Հեղինակներն օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետ են սահմանել սույն թվականի մայիսի մեկը:

Օրինագիծն ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Հանձնաժողովում ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանի ներկայացմամբ` երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել Կառավարության հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում» լրացում կատարելու մասին» օրինագիծը:

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի քննարկումը հետաձգվել է մինչեւ երկու ամիս ժամկետով:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am