National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.03.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
26.02.2020
ՀՀ ԱԺ փոխնախագահի նախաձեռնությամբ քննարկվել են Հայաստանի էներգետիկ անվտանգությանը վերաբերող հարցեր
1 / 3

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը փետրվարի 26-ին հանդիպել է «Դիալոգ» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանի, ՌԴ կառավարությանն առնթեր փորձագիտական խորհրդի անդամ Ռոման Շկոլինի եւ Անդրկովկասի հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն Նիկոլայ Բանինի հետ:

Ողջունելով հյուրերին` խորհրդարանի փոխնախագահը հետաքրքրվել է նախօրեին տեղի ունեցած «ԵԱՏՄ երկրների էներգետիկ անվտանգությունը եւ ընդհանուր էներգաշուկայի ձեւավորման խնդիրները» խորագրով քննարկումներով, որը նախաձեռնել էր «Դիալոգ» կազմակերպությունը` ՀՀ ԱԺ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի աջակցությամբ:

Յուրի Նավոյանը տեղեկացրել է, որ միջազգային կլոր սեղան ձեւաչափով Հայաստանի եւ Ռուսաստանի խորհրդարանականների, կառավարությունների ներկայացուցիչների եւ փորձագետների մասնակցությամբ քննարկվել է «Ռուսաստանի արտաքին էներգետիկ քաղաքականությունը եւ Հայաստանը», «Հայաստանի էներգետիկ անվտանգության ժամանակակից կացությունը», «Հայ-ռուսական էներգետիկ համագործակցության հեռանկարային ուղղությունները», «Հայաստանի ատոմային էներգետիկան. իրավիճակը եւ զարգացման հեռանկարները», «Հայաստանի էներգետիկ համակարգը. ներդրումային գրավչությունը եւ ազատականացման խնդիրները», «Էներգետիկ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում եւ  ընդհանուր էներգաշուկայի ձեւավորման խնդիրները» թեմաները:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը, կարեւորելով կազմակերպված միջոցառումը, ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության հիմնական ձեռքբերումներից  կարելի է համարել Էներգետիկ անվտանգության բարձր մակարդակը, որը տնտեսության տարբեր ոլորտների զարգացման առաջընթացի հիմնական գրավականներից է:

Վահե Էնֆիաջյանը հետագա համագործակցության եւ օժանդակության պատրաստակամություն է հայտնել:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am