Տպել
24.02.2020
ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 5

Փետրվարի 24-ին ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի՝ Միքայել Մելքումյանի նախագահությամբ կայացած հերթական նիստում քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել «Եվրասիական տնտեսական միության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մաքսային սահմաններով տեղափոխվող ապրանքների եւ միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը տեղեկացրել է, որ համաձայնագիրը ստորագրվել է 2019 թվականի հունիսի 6-ին Սանկտ Պետերբուրգում: Համաձայնագրով նախատեսվում է ԵԱՏՄ եւ ՉԺՀ մաքսային սահմաններով ապրանքների եւ միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման ուղղությամբ համագործակցության կազմակերպում: Դա թույլ կտա հեշտացնել տեղափոխվող ապրանքների նկատմամբ մաքսային ձեւակերպումները եւ արագացնել մաքսային հսկողության իրականացումը, ինչպես նաեւ նվազեցնել ԵԱՏՄ եւ ՉԺՀ մաքսային տարածք վտանգավոր կամ այնպիսի ապրանքների ներմուծման հետ կապված ռիսկերը, որոնց տեղափոխումն արգելված է կամ սահմանափակվում է մաքսային հսկողության միջոցով:

Դավիթ Անանյանի խոսքով՝ համաձայնագրի շրջանակում կողմերը կանոնավոր իրականացնելու են ավտոմոբիլային, երկաթուղային, օդային, ջրային տրանսպորտի տեսակներով ԵԱՏՄ եւ ՉԺՀ մաքսային սահմաններով տեղափոխվող ապրանքների եւ միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության փոխանակում: Հաշվի առնելով, որ համաձայնագրում նախատեսված տեղեկատվության փոխանակումն իրականացվելու է էլեկտրոնային եղանակով` ԵԱՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցով, ԵԱՏՄ անդամ պետությունները եւ ՉԺՀ կսկսեն տեղեկատվության փոխանակումը համապատասխան տեխնիկական պատրաստվածության ապահովումից հետո` միջգերատեսչական մակարդակով կնքվելիք արձանագրություններին համապատասխան:

Նիստում ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովին կից ստեղծված Ռուսաստանի Դաշնության մարզերի հետ համագործակցության հարցերի ենթահանձնաժողովը վերանվանվել է Հայաստանի Հանրապեւտության մարզերի եւ ԵԱՏՄ անդամ երկրների մարզերի հետ համագործակցության հարցերի ենթահանձնաժողով: Այսպիսով ենթահանձնաժողովն ընդլայնել է իր համագործակցության շրջանակը:


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...