Տպել
21.02.2020
ԱԺ պատգամավորների գործուղումներ

Ուրուգվայի նորընտիր նախագահ Լուիս Լակաժե Պոուի պաշտոնի ստանձնման արարողությանը մասնակցելու համար 2020թ. փետրվարի 28-ից մարտի 3-ը Մոնտեվիդեո (Ուրուգվայի Արեւելյան Հանրապետություն) կգործուղվի ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը:

Աշխատանքային այցով 2020թ. փետրվարի 27-ից մարտի 1-ը Բիշքեկ (Ղրղզստանի Հանրապետություն) կգործուղվեն Հայաստան-Ղրղզստան բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը, բարեկամական խմբի անդամներ, ԱԺ պատգամավորներ Ալեքսեյ Սանդիկովը, Արամ Խաչատրյանը, Սարիկ Մինասյանը:

Տաջիկստանի Հանրապետության Մաջլիսի Օլի Մաջլիսի նամոյանդագոնի ընտրություններին մասնակցելու համար, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի միջազգային դիտորդական առաքելության շրջանակներում 2020 թվականի փետրվարի 28-ից մարտի 2-ը Դուշանբե (Տաջիկստանի Հանրապետություն) կգործուղվի ԱԺ պատգամավոր Հարություն Բաբայանը:

Ամերիկյան-Իսրայելական հանրային հարցերի հանձնաժողովի տարեկան համաժողովին մասնակցելու եւ ԱՄՆ կոնգրեսականների հետ հանդիպումներ ունենալու համար 2020 թվականի փետրվարի 29-ից մարտի 5-ը Վաշինգտոն (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) կգործուղվի ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության գլոբալ խորհրդարանական ցանցի հանդիպմանը մասնակցելու համար 2020 թվականի փետրվարի 24-26-ը Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվի ՍԾՏՀ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության անդամ, ԱԺ պատգամավոր Անուշ Բեղլոյանը: