Տպել
20.02.2020
Քննարկվել են հայ-թուրքական սահմանի երկայնքով տեղակայված գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման կարգը, բարդությունները եւ դրանց վերացման ճանապարհները
1 / 7

Փետրվարի 20-ին ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել «Հայ-թուրքական սահմանի երկայնքով տեղակայված գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման կարգը, բարդությունները եւ դրանց վերացման ճանապարհները» թեմայով աշխատանքային քննարկում:

Արարատի եւ Արմավիրի մարզպետարանների ներկայացուցիչները նշել են, որ հատկապես հայ-թուրքական սահմանի երկայնքով տեղակայված գյուղատնտեսական նշանակության հողերը նախկինում շատ քիչ են մշակվել, քիչ քանակությամբ անձինք ենք անցել հատուկ պահպանվող տարածք եւ նրանց բավարարել է գործող անցագրային ռեժիմը: Սակայն այսօր մշակվող մոտ 10 հազար հա հողատարածքում գյուղացիներն աճեցնում են բազմամյա կուլտուրաններ՝ խաղող, լոլիկ, ինչպես նաեւ բոստանային կուլտուրաներ՝ սեխ, ձմերուկ, որը շատ աշխատատար է եւ մեկ ընտանիքը չի կարողանում այն ամբողջությամբ մշակել, ուստի անհրաժեշտ են լինում օգնող ուժեր: Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանի խոսքով՝ սահմանված անցագրային ռեժիմը դժվարություններ է ստեղծում այդ տարածքներ մուտք գործող անձանց համար, քանի որ առաջանում են կուտակումներ եւ հերթեր:

Հյուրերն առաջարկել են բարեփոխումներ կատարել համապատասխան օրենսդրության մեջ՝ հեշտացնելու այդ տարածքներում գյուղացիների մուտքն ու աշխատանքը:

Պատգամավորները բարձրացված հարցը համարել են անհետաձգելի եւ արագ լուծում պահանջող:

Հանդիպման ավարտին Վարազդատ Կարապետյանը մարզպետարանների ներկայացուցիչներին հորդորել է գրավոր առաջարկներ ներկայացնել, որոնք հանձնաժողովը կքննարկի ՀՀ կառավարության հետ: Առաջնային համարելով սահմանային անվտանգության պահպանումը՝ հանձնաժողովի նախագահը հույս է հայտնել, որ մեկ ամսվա ընթացքում իրենք կփորձեն լուծումներ գտնել՝ դյուրացնելու նշված տարածքներ մարդկանց ելումուտը:
 


20.02.2020
Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Դանիայի Արդյունաբերական կոնֆեդերացիա
Դանիայի Թագավորությունում պաշտոնական այցով գտնվող ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 19-ին այցելել է Դանիայի Արդյունաբերական կոնֆեդերացիա, որտեղ գլխավոր տնօրենի պարտականությունները կատարող Թոմաս Բուստրուպը եւ Միջազգային առեւտրի եւ շուկայի գծով տնօրեն Յենս ...

20.02.2020
Մխիթար Հայրապետյանն Աբովյանի տուն-թանգարանում ճանաչողական այց է անցկացրել
Գիրք նվիրելու օրվա առիթով փետրվարի 19-ին Խաչատուր Աբովյանի թանգարանում ճանաչողական այցն անցկացրել է Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը: Նախաձեռնությունը այսուհետեւ շարունակական բնույթ է կրելու, ...

20.02.2020
Տեղի կունենան խորհրդարանական լսումներ
Փետրվարի 21-ին՝ ժամը 10:00-ին, ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպում է խորհրդարանական լսումներ՝ "Պետական գնումների համակարգի հիմնախնդիրները եւ դրանց լուծման ուղիները" թեմայով (օրակարգը՝ այստեղ): Հարգելի մասնակիցներ, լսումներին գրանցման...