National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
{$Day}.{$Month}.{$Year}

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02
03
04
05
06
 
19.02.2020
Քննարկվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը
1 / 10

Փետրվարի 19-ին ՀՀ ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած հերթական նիստում, որը նախագահել է Մանե Թանդիլյանը քննարկվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը` ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ռիսկի վրա հիմնված համալիր հարկային ստուգումների մեթոդաբանության եւ ռիսկայնությունը որոշող չափանիշների կիրառության վերաբերյալ:

ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամ Դավիթ Չիբուխչյանը տեղեկացրել է, որ հաշվետվությունն ընդգրկել է 2018-2019-թթ: Իրականացվել է կատարողականի հաշվեքննություն, որի ընթացքում կիրառվել են հարցման, արտաքին հաստատման, վերահաշվարկի, վերակատարման եւ վերլուծական ընթացակարգերը:

Դավիթ Չիբուխչյանի խոսքով` հաշվեքննությունը բաժանված է 2 հիմնական ուղղությունների. առաջինը՝ 2018-2019թթ ստուգման ծրագրի կազմման գործընթացն է, երկրորդը՝ 2018 թ-ի ընթացքում իրականացված ստուգումները: 2018թ-ին ստուգումներն իրականացվել են 2017 եւ 2018 թթ-ի, ինչպես նաեւ 2018-2019թթ ծրագրերով:

ՀՀ hաշվեքննիչ պալատի անդամը նշել է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 2018թ-ի ընթացքում 2017-2018թթ ծրագրով սահմանված հարկ վճարողներից իրականացրել է 522 ստուգում, հայտնաբերվել է 13 մլդ դրամ, 2018-2019թթ ստուգման ծրագրով իրականացվել է 285 ստուգում եւ արձանագրվել 1,7 մլդ դրամ: Մասնավորապես 522 ստուգումից 417-ն իրականացվել է բարձր ռիսկայնության խմբում, 80-ը՝ միջին ռիսկայնության եւ 25-ը՝ ցածր ռիսկայնության խմբերում: Ընդհանուր արձանագրվել է 12,9 մլդ դրամ:

2017-2018թթ ստուգման ծրագրի շրջանակներում կատարված ստուգումների 80 տոկոսը, ըստ բանախոսի, կատարվել են բարձր ռիսկայնության խմբում ընդգրկված տնտեսվարող սուբյեկտների մոտ, որի արդյունքում հայտնաբերված գումարը կազմում է ընդհանուր հայտնաբերված գումարի 83 տոկոսը, իսկ 2018-2019թթ ստուգման ծրագրի ծրջանակներում ստուգումների 74 տոկոսն է կատարվել բարձր ռիսկայնության խմբում, սակայն դրա արդունքում հայտնաբերված գումարը կազմում է ընդհանուր հայտնաբերվածի ընդամենը 42 տոկոսը:

Ստուգումների գործընթացի ավարտից հետո ՀՀ հաշվեքննիչ պալատը ՀՀ ՊԵԿ-ին ներկայացրել է մի շարք առաջարկներ:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն անդրադարձել է ՀՀ հաշվեքննիչ պալատի ներկայացրած առաջարկներին:

Բանախոսները նաեւ պատասխանել են պատգամավորների բազմաթիվ հարցադրումներին:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS