National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
{$Day}.{$Month}.{$Year}

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02
03
04
05
06
 
19.02.2020
Աշխատանքային քննարկում «Աղետների ռիսկի կառավարման եւ բնակչության պաշտպանության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ
1 / 7

Փետրվարի 19-ին ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Աղետների ռիսկի կառավարման եւ բնակչության պաշտպանության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ աշխատանքային քննարկում, որին մասնակցել են ներկայացուցիչներ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայից, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից,  փորձագետներ, իրավաբաններ, պատգամավորներ:

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ  կարեւորում է համապատասխան  գերատեսչությունների հետ արդյունավետ համագործակցությունը աղետների ռիսկի նվազեցման եւ կառավարման ուղղություններով: Նրա խոսքով՝ ծավալուն աշխատանք է կատարվել եւ նման ձեւաչափով քննարկումը կնպաստի հնարավորինս կատարյալ օրինագիծ ունենալուն:

ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանը, ներկայացնելով օրենքի նախագծի հիմնական սկզբունքները, նշել է, որ տարիների ընթացքում նոր մոտեցումներ ձեւավորելու պահանջ է առաջացել: Նախագծով հստակեցվում են բնակչության պաշտպանության, արտակարգ իրավիճակ հայտարարելու հիմքերը, պայմաններն ու կարգը, ՀՀ կառավարության, պետական կառավարման համակարգի, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների իրավասությունները, քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները: Բանախոսն ընդգծել է երեք կարեւոր ուղղություններ. աղետների ռիսկերի նվազեցումը, ծագած իրավիճակներում արագ արձագանքումը, հետաղետային վերականգնմանն ուղղված աշխատանքների կատարումը: Անդրադառնալով «արտակարգ իրավիճակ» ռեժիմի հայտարարման մասին դրույթին՝ նա նշել է, որ դա ժամանակի պահանջն է:

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աղետների ռիսկի նվազեցման ծրագրի համակարգող Արմեն Չիլինգարյանի ներկայացմամբ՝ ուսումնասիրվել են մի շարք առաջատար երկրների փորձը, համապատասխան օրենսդրությունը:

Բանախոսներն անդրադարձել են ռիսկային գոտիների քարտեզագրմանը, «արտակարգ իրավիճակ», «արտակարգ իրադրություն», «օպերատիվ գործողություններ», «անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ» սահմանումներին, կամավորների ինստիտուտին, պետական գերատեսչություններում ակնկալվող կառուցվածքային փոփոխություններին  վերաբերող հարցերին:

Ամփոփելով քննարկումը՝ ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսվում են աշխատանքային քննարկումներ անցկացնել ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում:

Նախագծի վերաբերյալ կկազմակերպվեն նաեւ խորհրդարանական լսումներ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS