National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
25.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
19.02.2020
Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության հանդիպումը դանիացի խորհրդարանականների հետ
1 / 12

Պաշտոնական այցով Դանիայի Թագավորությունում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 18-ին հանդիպել է Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բերթել Հարդերի, եվրոպական հարցերով հանձնաժողովի նախագահ Եվա Կյեր Հանսենի եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի պատգամավորների հետ:

Դանիայի խորհրդարանի պատգամավորների խնդրանքով հայկական պատվիրակության անդամները ներկայացրել են Հայաստանում սկիզբ առած բարեփոխումներն ու Թավշյա հեղափոխությունից հետո արձանագրված ձեռքբերումները: Այնուհետեւ անդրադարձ է կատարվել Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին եւ տարածաշրջանային խնդիրներին:

Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկատվություն է տրամադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի վերաբերյալ՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը` այն բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու ուղղությամբ, ինչպես նաեւ կարեւորել է Դանիայի հավասարակշիռ եւ անաչառ դիրքորոշումը եւ սատարումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին:

Դանիական կողմը մեծ հետաքրքրություն է ցուցաբերել ՀՀ-ԵՄ համագործակցությանը եւ դրա զարգացման հեռանկարներին: Շնորհակալություն հայտնելով Դանիայի խորհրդարանի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման համար` Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ այն հանդիսանում է երկկողմ համագործակցության իրավական հիմքը, հայկական կողմն արդեն իսկ ներկայացրել է դրա իրագործման ճանապարհային քարտեզը եւ ակնկալում է, որ Դանիան իր գործուն աջակցությունը կբերի այդ փաստաթղթում արտացոլված բոլոր ոլորտներում: Արարատ Միրզոյանն առանձնահատուկ կարեւորել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի շուտափույթ մեկնարկը` նշելով, որ Հայաստանի Հանրապետությունը մինչ այժմ բարեխղճորեն կատարել է այն ապահովելու բոլոր նախապայմանները:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության հարցերի լայն շրջանակի: Դանիացի խորհրդարանականների խնդրանքով հայկական պատվիրակության անդամներն անդրադարձել են Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների եւ ՌԴ-ի հետ երկկողմ հարաբերություններին: Խոսվել է նաեւ Հայաստանի երկու հարեւան երկրների՝ Իրանի եւ Վրաստանի հետ սերտ հարաբերությունների մասին: Առանձին քննարկման թեմա է դարձել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բացակայության փաստը եւ դրա անդրադարձը տարածաշրջանային համագործակցային ծրագրերի հեռանկարների վրա: 
 
Խոսելով Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումների օրակարգի մասին` հայկական կողմը ներկայացրել է դատաիրավական ոլորտի բարեփոխումների ընթացքը եւ կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարությունը: Դանիական կողմը խոստացել է օժանդակություն ցուցաբերել ժողովրդավարական ձեռբերումներն ամրապնդելու Հայաստանի Հանրապետության ջանքերին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am