Տպել
25.02.2020
Կհրավիրվեն խորհրդարանական լսումներ՝ նվիրված ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացին

Փետրվարի 26-ին՝ ժամը 11-ին, ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրում է խորհրդարանական լսումներ՝ նվիրված ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացին:

Կքննարկվեն ՀՀ-ԵՄ համաձայնագրի կիրարկման ընթացակարգային եւ բովանդակային կողմերը, համաձայնագրի շրջանակներում իրականացվող եւ նախանշվող երկկողմ ծրագրերը, այս գործընթացում քաղաքացիական հասարակության հետ համագործակցության ձեւաչափերն ու ռազմավարությունը, ինչպես նաեւ` համաձայնագրի կիրարկման նկատմամբ խորհրդարանական վերահսկողությանն առնչվող հարցեր:

Լսումներին մասնակցելու հայտերը կարող եք ուղարկել european.integration@parliament.am էլեկտրոնային հասցեին մինչեւ ս. թ. փետրվարի 21-ը՝ ժամը 18:00-ը: 

Խորհրդարանական լսումների օրակարգին կարող եք ծանոթանալ այստեղ:    
   


17.02.2020
Քննարկվել են զբոսաշրջային ավտոբուսների կայանատեղերին եւ ճանապարհային երթեւեկության խախտումների բալային համակարգին վերաբերող հարցեր
Փետրվարի 17-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին կից գործող զբոսաշրջության հարցերի աշխատանքային խմբի ղեկավար ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը,  ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, աշխատանքային խմբի անդամ Աննա Կոստանյանը եւ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» ...

17.02.2020
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերի ժամանակացույց
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով` 18.02.2020, ժամը 13:30, 334 /1-ին մասնաշենք/ սենյակ,   Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով` 19.02.2020, ժամը 12:00, 334 /1-ին մասնաշենք/ սենյակ:   ...

17.02.2020
Տեղի կունենա աշխատանքային քննարկում
Փետրվարի 19-ին՝ ժամը 11:30-ին, ՀՀ ԱԺ 2-րդ մասնաշենքի 414 սրահում ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի կունենա «Աղետների ռիսկի կառավարման եւ բնակչության պաշտպանության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ աշխատանքային քննարկում: ...