Տպել
24.02.2020
Տեղի կունենան խորհրդարանական լսումներ

Փետրվարի 25-ին՝ ժամը 10:30-ին, ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրում է խորհրդարանական լսումներ՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (Կ-428-20.12.2019-ՊԻ-011/0) եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթի քննարկում» թեմայով: 
  
Լսումներին մասնակցելու համար հայտերը կարող են ներկայացվել՝ զանգահարելով 011513349 հեռախոսահամարով կամ ուղարկելով legcom@parliament.am էլեկտրոնային հասցեին մինչեւ ս.թ. փետրվարի 21-ը` ժամը 18:00-ն: