Տպել
14.02.2020
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը կհրավիրի խորհրդարանական լսումներ
1 / 5

Փետրվարի 14-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ գումարել է արտահերթ նիստ:

Հանձնաժողովը որոշել է փետրվարի 25-ին` ժամը 10:30-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճում հրավիրել խորհրդարանական լսումներ՝ քննարկելու «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթը: