Տպել
13.02.2020
ՀՀ Ազգային ժողովն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը
1 / 76

ՀՀ Ազգային ժողովը փետրվարի 13-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրինագծերը:

Քննարկվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջեւ օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը:

Համաձայնագիրն ստորագրվել է 2018 թվականի նոյեմբերի 1-ին՝ Ամմանում: Այն  ուղղված է երկու երկրներում գործող ավիաընկերությունների համար հավասար մրցակցային  պայմաններ ապահովելուն: Համաձայնագրում ազատականացված են ավիաընկերությունների նշանակումը, նրանց կողմից առաջարկվող տարողությունը,  սակագները, չվերթների հաճախականությունը, սպասարկվող ուղղություններն ու  այլ կոմերցիոն դրույքներ: Համաձայնագրի վավերացումը կնպաստի երկու երկրների միջեւ կանոնավոր թռիչքների իրականացմանը, կապահովվի թռիչքային անվտանգությունը:  Նշվել է, որ ավիացիոն ոլորտում Հայաստանն ստորագրել է 49 միջկառավարական պայմանագիր, առաջիկայում   նախատեսվում է ստորագրել նաեւ «Հայաստանի Հանրապետության  եւ Եվրոպական Միության միջեւ  ընդհանուր ավիացիոն գոտու մասին» համաձայնագիրը:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը համաձայնագրի վերաբերյալ դրական էր:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Գովազդի մասի» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,  «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը նշել է, որ ծխախոտի օգտագործման համաճարակն օրախնդիր է  նաեւ Հայաստանում, քանի որ երկրորդային ծխի ամենօրյա  չափազանց բարձր վնասակար ազդեցության տակ են  քաղաքացիները՝ մասնավորապես հղիները, կանայք ու երեխաները, որոնք չեն կարողանում  աշխատել, հանգստանալ, կենսագործել ու խաղալ ծխախոտային երկրորդային ծխից զերծ միջավայրում: «Պասսիվ ծխելու ազդեցության անվտանգ մակարդակ գոյություն չունի»,-ընդգծել է զեկուցողը:

Փոխնախարարի խոսքով՝ հանրության առողջության համար վտանգ են ներկայացնում թե ավանդական, թե այլ տեսակի ծխախոտային՝ նորարարական, էլեկտրոնային  արտադրատեսակները, որոնց թվում նաեւ՝ նարգիլեն: Շեշտվել է, որ դրանք եւս քաղցկեղածին են եւ  թունավոր, կախվածություն առաջացնող: Լենա Նանուշյանը  նշել է, որ դրանց օգտագործումը եւս պետք է կարգավորվի այնպես, ինչպես ավանդական ծխախոտի դեպքում: Ծխելու համաճարակի խորացմանը նպաստում են օրենսդրության բացերը,  ծխախոտի ագրեսիվ գովազդը, վաճառքի կետերում ծխախոտի բաց ցուցադրությունն ու տեղակայումը:

 Փաթեթը մշակման երկար ճանապարհ է անցել, ուսումնասիրվել են այլ երկրների թե հաջողված, թե անհաջողություն գրանցած փորձերը: Ընդունելով օրենսդրական փաթեթը՝ որոշ չափով կնվազեն ծխախոտի հետեւանքով առաջացող մահերը, շեշտել է  զեկուցողը:

 ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունն ու կատարված բովանդակային փոփոխությունները  ներկայացրել է Ծովինար Վարդանյանը: Ըստ այդմ՝ հանրային սննդի բոլոր  օբյեկտներում՝ բաց, կիսաբաց եւ փակ,  արգելվելու է ծխելը, հստակեցվել է ծխախոտային արտադրանքի նմանակ հասկացությունը,  ամրագրվել է, որ 2024 թվականի հունվարի 1-ից  Հայաստանն անցնելու է ծխախոտի միանման տուփերի եւ այլն:  Բանակցություններ են վարվելու ԵԱՏՄ անդամ երկրների հետ, որպեսզի  նրանք նույնպես անցնեն նմանատիպ տուփերով ծխախոտի շրջանառման:

Փաթեթի դրույթներն ուժի մեջ են մտնելու տարբեր ժամկետներում, որպեսզի տնտեսվարողները կարողանան պատրաստվել փոփոխություններին: 
  
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացրել է խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը: Ըստ նրա՝ նախաձեռնության ընդունումն ունենալու է տնտեսական հետեւանքներ, այն չի ծառայելու իր նպատակին, ընդհակառակը՝ ստեղծելու է ավելի շատ խնդիրներ, քան փորձ է արվում լուծել դրա ընդունմամբ:

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անունից ելույթ է ունեցել Արթուր Գրիգորյանը: Նա ողջունել է նախաձեռնությունը եւ անգամ այն համարել ուշացած: Պատգամավորը կարեւորել է ծխելու դեմ պայքարին վերաբերող ճիշտ գովազդի կազմակերպումը: Արթուր Գրիգորյանը կոչ է արել կողմ քվեարկել եւ միասին պայքարել այդ չարիքի դեմ:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության տեսակետը ներկայացրել է Հայկ Կոնջորյանը: Նա նշել է, որ այս նախաձեռնության դեպքում առաջնահերթությունների բուրգի գագաթում գտնվում է մարդը եւ նրա առողջությունը: «Ոչ թե մարդն է տնտեսության համար, այլ՝ տնտեսությունը մարդու համար»,-ընդգծել է պատգամավորը: Հայկ Կոնջորյանը խոսել է նաեւ չծխողների իրավունքների մասին:

Եզրափակիչ ելույթում ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն անդրադարձել է պատգամավորների հարցադրումներին: Նա նշել է, որ նախարարությունն ամեն ինչ անելու է, որպեսզի մեր երկրում մարդիկ ավելի քիչ ծխեն, ավելի քիչ հիվանդանան եւ ավելի քիչ մահանան:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արա Նազարյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Նյութական պահուստի մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը, որի ընդունման նպատակն է զարգացնել ՀՀ նյութական պահուստի համակարգը՝ բարեփոխելով ոլորտը կարգավորող իրավական դաշտը՝ նյութական պահուստի արդիականացման եւ համալրման գործընթացն ավելի արդյունավետ դարձնելու համար:

Փոխնախարարի խոսքով՝ ելնելով Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքից՝ առաջին պլան է մղվում ռազմական գործողությունների ժամանակ ճանապարհային շրջափակման պայմաններում բնակչության եւ Զինված ուժերի կարիքների ապահովման խնդրի լուծումը: Հաշվի առնելով, որ էներգակիրները, ինչպես նաեւ մի շարք պարենային ապրանքների գերակշռող մասը ներմուծվող են, ապրանքների մատակարարման նույնիսկ կարճատեւ խափանումը կարող է Հանրապետությունում առաջացնել ճգնաժամ, որի կանխարգելումը կամ հետեւանքների վերացումը պետական նյութական պահուստի նշանակությունն է: Խնդիր է առաջանում բարձրացնել պետական նյութական պահուստի արդյունավետությունը, արդիականացնել դրա ձեւավորման մոտեցումները եւ կառավարման համակարգը:

Ըստ Արա Նազարյանի՝ նախորդ տարիների փորձի վերլուծությունը ցույց է տալիս, որ մեր երկրում ձեւավորված ազատական տնտեսական  հարաբերությունների պայմաններում որդեգրված մոտեցումներն այլեւս չեն կարող համարվել բավարար եւ չեն ապահովում նյութական պահուստի զարգացման գործընթացը: Ներկայում պետական նյութական պահուստի ձեւավորման, պահպանման, թարմացման, փոխարինման գործառույթներն իրականացվում են բացառապես բյուջետային ֆինանսավորման հաշվին: Ըստ հիմնական զեկուցողի՝ ռազմավարական նշանակություն ունեցող պաշարների ձեւավորման համար պահանջվում են զգալի ֆինանսական միջոցներ, իսկ գործող իրավական դաշտը շուկայական հարաբերությունների պայմաններում բավարար չափով չի ապահովում պետական պահուստի նյութական արժեքների թարմացման եւ փոխարինման գործընթացի արդյունավետությունը, որի հետեւանքով առաջանում են կորուստներ եւ պահանջվում մեծ ֆինանսական ներդրումներ: Նախաձեռնությամբ նախատեսվում է նյութական պահուստի ձեւավորման մասնակից դարձնել ռազմավարական նշանակություն ունեցող նութական արժեքները (ավտոմոբիլային բենզին, դիզելային վառելիք, պարենային ցորեն, շաքարավազ, բուսական յուղ) ներմուծող կազմակերպությունները, ինչպես նաեւ զորահավաքային առաջադրանքներ ունեցող կազմակերպությունները:

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն օրենսդրական նախաձեռնությանը դրական եզրակացություն է տվել:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է պատգամավոր Գեւորգ Պապոյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը փոփոխության չի ենթարկվել:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը տեղեկացրել է, որ Կառավարության տեսակետը նախագծի վերաբերյալ դրական է:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի եւ Սոնա Ղազարյանի հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի նպատակը երեխայի լավագույն  շահերի պաշտպանության ավելացումն է այն քրեական գործերի քննության ժամանակ, երբ  երեխան որպես տուժող կամ վկա անցնում է տվյալ գործով: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է անչափահաս տուժողների եւ վկաների իրավունքների պաշտպանության տեսանկյունից բարելավվել ՀՀ քրեական  դատավարության  օրենսգիրքը, անչափահասների մասնակցությամբ քրեական գործերի քննությունը դարձնել առավել երեխայակենտրոն, արդյունավետորեն պաշտպանել նրանց իրավունքներն ու ազատությունները, նրանց մասնակցությամբ հարցաքննությունն ու առերեսումը դարձնել քիչ տրավմատիկ՝ չվնասելով  երեխային եւ  քրեական գործի քննությանը:

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակցությունը ներկայացրել է Սերգեյ Ատոմյանը՝ կարեւորելով օրենսգրքի   բարեփոխումը:

Կառավարության դրական տեսակետը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը:

Ելույթ ունեցող պատգամավորները նույնպես կարեւորել են օրենսդրական նախաձեռնության ընդունումը:

Հաջորդիվ առաջին ընթերցմամբ քննարկվել է «Ներման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը համատեղ հեղինակել են ՀՀ Կառավարությունը եւ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Վահե Էնֆիաջյանը: Նախագծով առաջարկվում է սահմանել  ներման խնդրագիրը չքննարկելու եւ այն վերադարձնելու դեպքերը, սահմանել օբյեկտիվ իրականությամբ պայմանավորված ժամկետներ՝ մասնավորապես, ներման խնդրագրի հիման վրա պահանջվող տեղեկատվությունը 10-օրյա, իսկ անձնական գործը Ներման հանձնաժողով ներկայացնելու մեկամսյա ժամկետ: Առաջարկվում է ամրագրել  տուժողների եւ նրանց իրավահաջորդների իրավունքների պաշտպանության մեխանիզմ, նախատեսել  ներման խնդրագրի քննարկմանն առնչվող տեղեկությունների գաղտնիությունն ապահովելու կարգավորումներ, որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտված եւ ցմահ ազատազրկման դատապարտվածների համար ներում շնորհելու ավելի վաղ ընթացակարգ: Առաջարկվում է կարգավորել  ներման խնդրագրերը մերժելու դեպքում բացառիկ հանգամանքներով ներման նոր խնդրագրեր ներկայացնելու հետ կապված հարաբերությունները, ներում շնորհելու գործընթացի թափանցիկության ապահովման նպատակով նախատեսվում  է ներման խնդրագրերի մասին քաղվածքների հրապարակման պահանջ:

Գլխադասային՝ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Աննա Կարապետյանը: Նա հույս է հայտնել, որ առաջինից երկրորդ ընթերցում հեղինակները կկազմակերպեն աշխատանքային քննարկում եւ պատգամավորների առաջարկների հիման վրա կշտկվի նախաձեռնությունը:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ կառավարության հեղինակած «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» եւ կից օրինագծերի փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ օրենսգրքում կատարվել է փոփոխություն՝ նախատեսելով պետական մարմնի ղեկավարի կամ նրա տեղակալի, ինչպես նաեւ համայնքի ղեկավարի կամ նրա տեղակալի, վարչական շրջանի ղեկավարի՝ դատարանում հանդես գալու համար լիազորագիր տալու իրավասություն:

Գլխադասային՝ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Արթուր Դավթյանը:

Պատգամավորները քվեարկությամբ ընդունել են օրվա ընթացքում քննարկված նախաձեռնությունները:

Սպառելով օրակարգը՝ խորհրդարանն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը:
 


25.04.2024
ԱԺ է այցելել Ֆրանսիայի «Ըմբոստ Ֆրանսիա» ընդդիմադիր կուսակցության նախագահի գլխավորած պատվիրակությունը
ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա  բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանն ապրիլի 25-ին հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության ձախակողմյան «Ըմբոստ Ֆրանսիա» ընդդիմադիր կուսակցության նախագահ Ժան-Լյուկ Մելանշոնի գլխավորած պատվիրակությանը: Վլադիմիր Վարդանյանը, ողջունելով պատվիրակությանը խորհրդարանում, նշել ...

25.04.2024
Ալեն Սիմոնյանը եւ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 25-ին ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է բարեկամ Ֆրանսիայի ան...

25.04.2024
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հանդիպել է Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ապրիլի 25-ին հանդիպել է Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի փոխնախագահ Մուհամմադ Ալ-Աջլանիի գլխավորած պատվիրակությանը, որը մեր երկրում է՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ԱԺ Հ...

25.04.2024
Քննարկվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2023 թ. գործունեությանը վերաբերող տարեկան հաղորդումը
2023 թվականին նախորդ տարվա համեմատ աճել է ՄԻՊ-ին ուղղված դիմումների թիվը, շեշտակի աճել է նաեւ դրական լուծում ստացած գործերի թիվը. 2022 թվականին ունեցել ենք 1282 դրական լուծում ստացած գործ, իսկ 2023 թվականին` 1922. այս մասին ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը: Մարդու իրավունքների ...

25.04.2024
«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 25-ին ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի փոխնախագահ Մուհամմադ Ալ-Աջլանիի գլխավորած պատվիրակությանը: «Սիրիացի ժողովուրդն ավելի քան մեկ դար առաջ ապաստան տվեց Օսմանյան կայսրությունում ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերին: Հա...

25.04.2024
Ֆրանսիացի խորհրդարանականները հյուրընկալվել են ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում
Հայաստանն այսօր կայուն եւ ամուր քայլերով ձգտում է խաղաղության: Մենք անշեղորեն գնալու ենք պետական սահմանի գծման եւ այդ սահմանի անվտանգության պահպանությունն իրականություն դարձնելու ճանապարհով: Դա մեզ խաղաղության հասնելու իրավական հիմքերի հնարավորություն կտա. ասել է Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտ...

25.04.2024
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

25.04.2024
Օրենսդրական փաթեթի քննարկումը հետաձգվել է
ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 25-ի նիստի օրակարգում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ալխաս Ղազարյանի, Հակոբ Արշակյանի, Բաբկեն Թունյանի, Սոնա Ղազարյանի, Արուսյակ Ջուլհակյանի եւ Մարիամ Պողոսյանի հեղինակած «Առեւտրի եւ ծառայությունների մասին» եւ կից օրենք...

25.04.2024
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

25.04.2024
ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը հանդիպել է ֆրանսիացի գործընկերների հետ
ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամներն ապրիլի 25-ին հանդիպել են Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի ղեկավարած պատվիրակության անդամների հետ: Հանդիպմանը ներկա է եղել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին: Հ...

25.04.2024
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերի անցկացման ժամանակացույց
Ապրիլի 26-ին՝ ժամը 11:00-ին, 214 դահլիճում տեղի կունենա Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Ապրիլի 26-ին՝ ժամը 12:00-ին, 414 դահլիճում տեղի կունենա Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Պետական-իրավական հարցերի մշտական հանձ...