National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
13.2.2020

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29
 
13.02.2020
«Ձվի շուկայում տիրող իրավիճակի վերաբերյալ» թեմայով քննարկում Ազգային ժողովում
1 / 8

Վերջին օրերին տեղական շուկայում ձվի գինն էականորեն նվազել է: Այսօր ձու կարելի է գնել 19 դրամից սկսած, ինչը հասարակության շրջանում տարբեր քննարկումների պատճառ է դարձել: Խնդիրն ուսումնասիրելու նպատակով փետրվարի 13-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպվել է աշխատանքային քննարկում:

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը տեղեկացրել է, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում հարցի վերաբերյալ վարույթ է հարուցվել:

ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանը նշել է, որ ձվի գնի նվազումը սկսվել է Ամանորի նախաշեմին եւ դրանից հետո, ինչը, ըստ նրա, անոմալ երեւույթ է այս ժամանակահատվածի համար: Գնանկումը շուկայում մրցակցային միջավայրի վրա ունի ազդեցություն:

Գեղամ Գեւորգյանը հերքել է մամուլում շրջանառվող այն լուրերը, թե հանրապետություն  ձու է ներկրվել: «Հայաստանի Հանրապետություն ձվի ներմուծում չի արձանագրվել»,- նշել է ՏՄՊՊՀ նախագահը:

Բանախոսը տեղեկացրել է, որ տնտեսվարողները պնդում են, որ ստեղծված իրավիճակը պայմանավորված է  ձվի գերարտադրությամբ:

ՏՄՊՊՀ նախագահը պատասխանել է նաեւ պատգամավորների հարցերին:


13.02.2020
ՀՀ Ազգային ժողովն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը
ՀՀ Ազգային ժողովը փետրվարի 13-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրինագծերը: Քննարկվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջեւ օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիրը վավերացնելո...

13.02.2020
Տեղեկատվություն խորհրդարանական ճեպազրույցների անցկացման վերաբերյալ
Խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան փետրվարի 14-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ 334 դահլիճում: ...

13.02.2020
«Ջայ Ջագաթ 2020» քայլարշավի ներկայացուցիչները խորհրդարանում
Փետրվարի 13-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Հնդկաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը եւ խմբի անդամները հանդիպել են «Հանուն արդարության եւ խաղաղության» խորագրով «Ջայ Ջագաթ 2020» քայլարշավի ներկայացուցիչների հետ: Տնտեսական, սոցիալական եւ շրջակա միջավայրի խորացող խնդիրների շուրջ համա...

13.02.2020
Աշխատանքային քննարկման ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ «Ձվի շուկայում տիրող իրավիճակի վերաբերյալ» թեմայով տեղի ունենալիք աշխատանքային քննարկման ուղիղ հեռարձակումն այստեղ:   ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am