National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
{$Day}.{$Month}.{$Year}

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02
03
04
05
06
 
13.02.2020
«Ձվի շուկայում տիրող իրավիճակի վերաբերյալ» թեմայով քննարկում Ազգային ժողովում
1 / 8

Վերջին օրերին տեղական շուկայում ձվի գինն էականորեն նվազել է: Այսօր ձու կարելի է գնել 19 դրամից սկսած, ինչը հասարակության շրջանում տարբեր քննարկումների պատճառ է դարձել: Խնդիրն ուսումնասիրելու նպատակով փետրվարի 13-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպվել է աշխատանքային քննարկում:

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը տեղեկացրել է, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում հարցի վերաբերյալ վարույթ է հարուցվել:

ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանը նշել է, որ ձվի գնի նվազումը սկսվել է Ամանորի նախաշեմին եւ դրանից հետո, ինչը, ըստ նրա, անոմալ երեւույթ է այս ժամանակահատվածի համար: Գնանկումը շուկայում մրցակցային միջավայրի վրա ունի ազդեցություն:

Գեղամ Գեւորգյանը հերքել է մամուլում շրջանառվող այն լուրերը, թե հանրապետություն  ձու է ներկրվել: «Հայաստանի Հանրապետություն ձվի ներմուծում չի արձանագրվել»,- նշել է ՏՄՊՊՀ նախագահը:

Բանախոսը տեղեկացրել է, որ տնտեսվարողները պնդում են, որ ստեղծված իրավիճակը պայմանավորված է  ձվի գերարտադրությամբ:

ՏՄՊՊՀ նախագահը պատասխանել է նաեւ պատգամավորների հարցերին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS