Տպել
13.02.2020
«Ջայ Ջագաթ 2020» քայլարշավի ներկայացուցիչները խորհրդարանում
1 / 12

Փետրվարի 13-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Հնդկաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը եւ խմբի անդամները հանդիպել են «Հանուն արդարության եւ խաղաղության» խորագրով «Ջայ Ջագաթ 2020» քայլարշավի ներկայացուցիչների հետ:

Տնտեսական, սոցիալական եւ շրջակա միջավայրի խորացող խնդիրների շուրջ համամարդկային համախմբման կոչով քայլարշավը` մարդու իրավունքների գերակայության վրա խարսխված հոգատար միջավայր ձեւավորելու նպատակ ունի, որի հիմքում ընկած են Մահաթմա Գանդիի գաղափարները, որն իր ողջ կյանքի ընթացքում պայքարել է հանուն արդարության, հավասարության եւ խաղաղության` ընտրելով բացառապես ոչ բռնի մեթոդները: Քայլարշավը մեկնարկել է 2019 թվականի հոկտեմբերի 2-ին Նյու Դելիից (Հնդկաստան) եւ նախատեսվում է ավարտել 2020թ. սեպտեմբերին՝ Ժնեւում: Ներառելով աշխարհի 10 պետություն եւ անցնելով շուրջ 14 հազար կմ ճանապարհ` քայլարշավի մասնակիցները կմիանան տեղական նախաձեռնությունների ութօրյա համաժողովին:

Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ պատգամավորներն արժեւորել են նախաձեռնության գաղափարը:

Հովհաննես Հովհաննիսյանն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությանը, ժողովրդավարության հաստատմանն ու ամրապնդմանն ուղղված քայլերին, ներկայացրել խորհրդարանի աշխատանքները:

Հյուրերը տեղեկացրել են, որ ամենաերկար կանգառը կլինի Հայաստանում. նրանք կանցնեն 6 մարզերով՝ այցելելով շուրջ 40 բնակավայր:

«Արշավը համընկնում է հեղափոխության երկուամյակի հետ: Այն, ինչ եղավ Հայաստանում 2 տարի առաջ, աշխարհում կատարված իրադարձություններից տարբերվում է իր մեթոդով, այն է՝ ոչ բռնի ճանապարհով փոփոխություններ իրականացնել»,- ասել է Հայաստանում արշավի պաշտոնական գործընկեր «Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը:

«Ջայ Ջագաթ 2020» քայլարշավի ներկայացուցիչները շրջել են խորհրդարանի շենքում, հետեւել ԱԺ նիստի աշխատանքներին:
 


13.02.2020
ՀՀ Ազգային ժողովն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը
ՀՀ Ազգային ժողովը փետրվարի 13-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրինագծերը: Քննարկվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջեւ օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիրը վավերացնելո...

13.02.2020
Տեղեկատվություն խորհրդարանական ճեպազրույցների անցկացման վերաբերյալ
Խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան փետրվարի 14-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ 334 դահլիճում: ...

13.02.2020
«Ձվի շուկայում տիրող իրավիճակի վերաբերյալ» թեմայով քննարկում Ազգային ժողովում
Վերջին օրերին տեղական շուկայում ձվի գինն էականորեն նվազել է: Այսօր ձու կարելի է գնել 19 դրամից սկսած, ինչը հասարակության շրջանում տարբեր քննարկումների պատճառ է դարձել: Խնդիրն ուսումնասիրելու նպատակով փետրվարի 13-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպվել է աշխատանքա...

13.02.2020
Աշխատանքային քննարկման ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ «Ձվի շուկայում տիրող իրավիճակի վերաբերյալ» թեմայով տեղի ունենալիք աշխատանքային քննարկման ուղիղ հեռարձակումն այստեղ:   ...