Տպել
11.02.2020
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Լիտվայի դեսպանի հետ
1 / 5

Փետրվարի 11-ին ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, խմբակցության անդամներ Հրանտ Այվազյանը եւ Անի Սամսոնյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեի հետ: 
 
Զրուցակիցները քննարկել են հայ-լիտվական հարաբերությունների սերտացմանն առնչվող հարցեր, կարեւորվել է երկու խորհրդարանների բարեկամական խմբերի միջեւ համագործակցությունը, հաճախակի հանդիպումների կազմակերպումը:

Անդրադարձ է կատարվել հեղափոխությունից հետո Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին: Կողմերը մտքեր են փոխանակել առաջիկայում տեղի ունենալիք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ:

Քննարկվել է նաեւ մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունը, երկուստեք կարեւորվել է որոշ բնագավառներում ունեցած փորձի փոխանակումը: