Տպել
11.02.2020
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Լիտվայի դեսպանի հետ
1 / 5

Փետրվարի 11-ին ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, խմբակցության անդամներ Հրանտ Այվազյանը եւ Անի Սամսոնյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեի հետ: 
 
Զրուցակիցները քննարկել են հայ-լիտվական հարաբերությունների սերտացմանն առնչվող հարցեր, կարեւորվել է երկու խորհրդարանների բարեկամական խմբերի միջեւ համագործակցությունը, հաճախակի հանդիպումների կազմակերպումը:

Անդրադարձ է կատարվել հեղափոխությունից հետո Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին: Կողմերը մտքեր են փոխանակել առաջիկայում տեղի ունենալիք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ:

Քննարկվել է նաեւ մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունը, երկուստեք կարեւորվել է որոշ բնագավառներում ունեցած փորձի փոխանակումը:
 


11.02.2020
Խորհրդարանն սկսել է հերթական նիստերի աշխատանքը
ՀՀ Ազգային ժողովը փետրվարի 11-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Խորհրդարանի քվեարկությամբ ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգում չեն ներառվել գլխադասային հանձնաժողովներում բացասական եզրակացություն ստացած՝ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում»...

11.02.2020
Խորհրդարան են այցելել Լեոնիդ Ազգալդյանի անվան դպրոցի ներկայացուցիչները
ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում փետրվարի 11-ին խորհրդարան են այցելել  Երեւանի Լեոնիդ Ազգալդյանի անվան թիվ 200 հիմնական դպրոցի  աշակերտները եւ ուսուցիչները:  Հյուրերի հետ հանդիպել եւ «Բաց դաս» է անցկացրել ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր  Գեւորգ Գորգիսյան...

11.02.2020
ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանն ընդունել է ՀՀ-ում Բելառուսի արտակարգ եւ լիազոր դեսպան Իգոր Նազարուկին
ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը փետրվարի 11-ին ընդունել է ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Իգոր Նազարուկին: Ողջունելով դեսպանին՝ Վահե Էնֆիաջյանն ընդգծել է Հայաստանի եւ Բելառուսի միջեւ պատմականորեն ձեւավորված բարեկամական հարաբերությունները, կարեւորել միջխորհրդարանական  ...