Տպել
11.02.2020
Խորհրդարան են այցելել Լեոնիդ Ազգալդյանի անվան դպրոցի ներկայացուցիչները
1 / 23

ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում փետրվարի 11-ին խորհրդարան են այցելել  Երեւանի Լեոնիդ Ազգալդյանի անվան թիվ 200 հիմնական դպրոցի  աշակերտները եւ ուսուցիչները:  Հյուրերի հետ հանդիպել եւ «Բաց դաս» է անցկացրել ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր  Գեւորգ Գորգիսյանը:

Պատգամավորը  ներկայացրել է իր կենսագրական տվյալներն ու անցած ուղին, նշելով, որ քաղաքականության մեջ մտնելն իր համար ինքնանպատակ չի եղել: Գեւորգ Գորգիսյանն աշակերտներին հորդորել է լավ սովորել: «Գիտելիքը միակ բանն է, որ ոչ ոք չի կարող խլել, եւ այն միշտ քեզ հետ է»,-նշել է պատգամավորը: Նա պատասխանել է ներկաների հնչեցրած հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են կրթական ոլորտին եւ նախատեսվող  բարեփոխումներին:

Հյուրերը շրջել են խորհրդարանի շենքում, հետեւել ԱԺ հերթական նիստերի աշխատանքին, եղել ԱԺ թանգարանում:

Գիրք նվիրելու օրվան ընդառաջ աշակերտները ԱԺ նիստերի դահլիճում խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանին, փոխնախագահներին, մշտական հանձնաժողովների նախագահներին եւ Գեւորգ Գորգիսյանին նվիրել են Գրիգոր  Նարեկացու «Մատյան ողբերգության» գիրքը:
 


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...