Տպել
10.02.2020
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը
1 / 6

Փետրվարի 10-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է խորհրդարանի  նախագահ Արարատ Միրզոյանը:

Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ փետրվարի 11-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը, սահմանվել է նաեւ փետրվարի 11-ին գումարվող հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: ՀՀ կառավարության հեղինակած «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթի` երկրորդ ընթերցմամբ քննարկման համար կտրամադրվի մինչեւ 2 ժամ:

Ազգային ժողովի յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվել է 18, փետրվարի 11-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում` 20 հարց:

Փոփոխություններ են կատարվել ԱԺ խորհրդի 2019 թվականի մարտի 25-ի 015-Ա որոշման մեջ:
 


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...