National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
10.02.2020

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29
 
10.02.2020
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 10

Փետրվարի 10-ին տեղի ունեցած ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել ՀՀ կառավարության հեղինակած «Ներման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Հիմնական զեկուցող ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը նշել է, որ նախագծով սահմանվել են ներման խնդրագիրը չքննարկելու եւ այն վերադարձնելու դեպքերը, ամրագրվել է տուժողների եւ նրանց իրավահաջորդների իրավունքների պաշտպանության մեխանիզմ, նախատեսվել են ներման խնդրագրի քննարկմանն առնչվող տեղեկությունների գաղտնիությունն ապահովելու կարգավորումներ, ինչպես նաեւ որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտված եւ ցմահ ազատազրկման դատապարտվածների համար ներում շնորհելու ավելի վաղ ընթացակարգ, կարգավորվել է ներման խնդրագրերը մերժելու դեպքում բացառիկ հանգամանքներով ներման նոր խնդրագրեր ներկայացնելու հետ կապված հարաբերությունները, ներում շնորհելու գործընթացի թափանցիկության ապահովման նպատակով նախատեսվել է ներման խնդրագրերի մասին քաղվածքների հրապարակման պահանջ: Նախաձեռնությունը մշակվել է Արդարադատության նախարարության, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանի եւ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի կողմից:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրինագիծը: Հեղինակի տեղեկացմամբ՝ գիտական հարթությունում փորձառու իրավաբանների՝ որպես դատավորներ ներգրավման նպատակի համար կարող է բավարար լինել գիտական աստիճան ունենալը եւ գիտական հաստատությունում գիտական աշխատանք կատարած լինելը, իսկ գործնական հարթությունում՝ առնվազն հինգ տարվա մասնագիտական փորձառությունը, որը ներառում է նաեւ բարձրագույն ուսումնական հաստատություններում եւ հետբուհական կամ լրացուցիչ կրթական ծրագիր իրականացնող այլ կազմակերպությունում դասավանդման ժամանակահատվածը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը ներկայացրել է Կառավարության առաջարկը, որն ընդունվել է:

Հեղինակը հետաձգել է նախագծի քվեարկությունը ներկայացված առաջարկների հիման վրա այն լրամշակելու նպատակով:

Առաջին ընթերցմամբ նաեւ քննարկվել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Հիմնական զեկուցող պատգամավոր Տարոն Սիմոնյանի խոսքով՝ առաջարկվում է լրացում կատարել օրենքի 15-րդ եւ 48-րդ հոդվածներում՝ շեշտադրելով, որ համապատասխան անձինք կարող են անարգել տեսակցել ձերբակալվածներին եւ կալանավորվածներին պահելու վայրերում գտնվող անձանց հետ:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը նշել է, որ Կառավարությունն առաջարկում է նախագծով քննարկվող հոդվածները թողնել անփոփոխ:

Վլադիմիր Վարդանյանի կարծիքով՝ նախագծի բովանդակությունը հասկանալի է, սակայն ձեւակերպումները՝ խնդրահարույց:

Նախագիծը ստացել է բացասական եզրակացություն:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախորդ նիստում քննարկված Կառավարության հեղինակած «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծի լրամշակված տարբերակին:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

Նախագծի 4-րդ հոդվածում հանձնաժողովի կողմից ներկայացված առաջարկներն ընդգրկելու եւ նախաձեռնությունը լրամշակելու նպատակով հեղինակը հետաձգել է նախագծի քվեարկությունը:

Մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվել են Արման Բաբաջանյանի հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծի եւ ՀՀ կառավարության հեղինակած «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթի քննարկումները:
 


10.02.2020
Քննարկվել են նախադպրոցական կրթության ոլորտի խնդիրները
Փետրվարի 10-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել «Նախադպրոցական կրթության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները Հայաստանում» թեմայով ընդլայնված աշխատանքային քննարկում, որին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, կրթության ոլորտի պատասխանատուներ, նախադպրոցական կրթության բնագավառի ներկայացու...

10.02.2020
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը
Փետրվարի 10-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է խորհրդարանի  նախագահ Արարատ Միրզոյանը: Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ փետրվարի 11-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը, սահմանվել...

10.02.2020
Հաստատվել է ՌԴ մարզերի հետ համագործակցության ենթահանձնաժողովի կազմը
Փետրվարի 10-ին Միքայել Մելքումյանի նախագահությամբ կայացել է ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում հաստատվել է ՌԴ մարզերի հետ համագործակցության ենթահանձնաժողովի կազմը: Ենթահանձնաժողովը բաղկացած է 5 անդամից, որից 3-ը ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խ...

10.02.2020
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 12:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ:   ...

10.02.2020
Աշխատանքային քննարկման ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի ունենալիք «Նախադպրոցական կրթության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները Հայաստանում»  թեմայով աշխատանքային քննարկման ուղիղ հեռարձակումն այստեղ: ...

10.02.2020
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 9:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS