Տպել
10.02.2020
Հաստատվել է ՌԴ մարզերի հետ համագործակցության ենթահանձնաժողովի կազմը
1 / 9

Փետրվարի 10-ին Միքայել Մելքումյանի նախագահությամբ կայացել է ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում հաստատվել է ՌԴ մարզերի հետ համագործակցության ենթահանձնաժողովի կազմը:

Ենթահանձնաժողովը բաղկացած է 5 անդամից, որից 3-ը ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից, մեկական անդամներ` ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան», ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցություններից:

Ենթահանձնաժողովի նախագահ է ընտրվել Վաղարշակ Հակոբյանը:

Հանձնաժողովը քննարկել է նաեւ ԱՊՀ մասնակից պետությունների մոդելային միգրացիոն օրենսգրքի նախագիծը:

Հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը, կարեւորելով միգրացիային վերաբերող օրենսգրքի անհրաժեշտությունը, նշել է, որ հանձնաժողովը պատրաստակամ է աշխատել Կառավարության հետ` միասնական օրենք ունենալու համար:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության ղեկավար Արմեն Ղազարյանը տեղեկացրել է, որ ուսումնասիրվել է հանձնաժողովի միգրացիոն օրենսգրքի առաջարկը եւ նշել, որ ոլորտը կարգավորող օրենքները տարաբնույթ են, ԱՊՀ անդամ երկրներում միգրացիայի կարգավորումները եւս  խիստ տարբեր են, ուստի  նպատակահարմար չէ ունենալ միասնական օրենսգիրք:

Արմեն Ղազարյանը պատասխանել է նաեւ պատգամավորների հարցերին:

Միգրացիոն ծառայության ղեկավարն առաջարկել է բարձրացված խնդիրների լուծումները գտնել գործող օրենքներում:
 


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...