Տպել
07.02.2020
Արարատ Միրզոյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի գլխավորած պատվիրակությանը
1 / 5

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 7-ին ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ Ազգային ժողովի նախագահը շնորհավորել է Միխայիլ Մյասնիկովիչին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ հաջողություն մաղթել նրան հետագա աշխատանքներում: Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Եվրասիական տնտեսական միությունը Հայաստանի համար կարեւոր կազմակերպություն է, եւ ԵԱՏՄ հոբելյանական գագաթաժողովի ժամանակ, որը կայացել է անցյալ տարի Երեւանում, նախանշվել են կառույցի առաջնահերթությունները, ընդլայնվել է գործողությունների աշխարհագրությունը, Իրանի հետ համագործակցության նոր ուղղություններ են նախանշվել, ինչպես նաեւ կնքվել է Սինգապուրի հետ ազատ առեւտրի մասին համաձայնագիր ու այս երկու ուղղությունները շատ կարեւոր կլինեն:

Միխայիլ Մյասնիկովիչը բարձր է գնահատել Հայաստանի հետ ձեւավորված հարաբերությունները: Ընդգծելով Հայաստանի խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանի բարձր հեղինակությունը կազմակերպությունում՝ նա քննարկել է ԵԱՏՄ ներսում եւ միջազգային հարթակներում կառույցի առջեւ ծառացած մի շարք հարցերի լուծման ժամանակ ՀՀ ԱԺ նախագահի աջակցության հնարավորությունը:

Զրուցակիցները խոսել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովում օրենսդրական դաշտի հարմոնիզացիայի մասին: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը հայտնել է, որ մշակվում է ԵԱՏՄ-ի ռազմավարության նախագիծ եւ շատ ուրախ կլինեն, եթե այն աջակցություն ստանա նաեւ խորհրդարանական մակարդակում: Միխայիլ Մյասնիկովիչը նշել է, որ, հաշվի առնելով հայկական խորհրդարանականների հեղինակությունը միջազգային հարթակներում, խնդրում է մեր խորհրդարանականների աջակցությունը համապատասխան առաջարկների դեպքում:

Արարատ Միրզոյանը վերահաստատել է, որ Հայաստանը կառուցողական է տրամադրված եւ բաց է բոլոր ուղղություններով համագործակցության համար:


07.02.2020
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերի ժամանակացույց
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով` 10.02.2020, ժամը 09:00, 314 սենյակ,   Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով՝ 10.02.2020, ժամը 12:00, 214 սենյակ:   ...

07.02.2020
Տեղի կունենա աշխատանքային քննարկում
Փետրվարի 10-ին՝ ժամը 12:00-ին, ԱԺ 334 սրահում ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի կունենա «Նախադպրոցական կրթության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները Հայաստանում»  թեմայով ընդլայնված աշխատա...