Տպել
05.02.2020
Կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ

Փետրվարի 5-ին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը որոշում է ստորագրել.

«Հիմք ընդունելով 2020 թվականի փետրվարի 6-ին` ժամը 11.00-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը եւ Ազգային ժողովի խորհրդի 2020 թվականի փետրվարի 5-ի ԱԺԽՈ-007-Լ եւ ԱԺԽՈ-008-Լ որոշումները, առաջնորդվելով Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին մասով եւ «Ազգային ժողովի կանոնակարգ»  սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ կետով` 2020 թվականի փետրվարի 6-ին` ժամը 11.00-ին, գումարել Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած հետեւյալ օրակարգով.

     1.«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին»   եւ «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթ (Պ-457-30.01.2020-ՊԻ-011/0)  (առաջին ընթերցում),

     2.«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին»   եւ «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթ (Պ-457-30.01.2020-ՊԻ-011/0) (երկրորդ ընթերցում),

    3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագիծ (առաջին ընթերցում)  (Պ-469-05.02.2020-ՊԻ-010/0)»:
 


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...