Տպել
05.02.2020
ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովը նիստ է գումարել
1 / 1

Փետրվարի 5-ին նիստ  է գումարել մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված եւ նրանց կողմից ընդունված ֆինանսական եւ այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը եւ արժանահավատությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը:

Նիստին  հրավիրված էին ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը եւ Ամուլսարի տարածքում պեղումներ իրականացրած արշավախմբի ղեկավար Հակոբ Սիմոնյանը:

Հնէաբանները տեղեկացրել են, որ Ամուլսարի՝ 30 հազար քառակուսի տարածքում գտնվել են 480 պատմամշակութային արժեքներ, որոնցից 81-ը գտնվում է անմիջապես Ամուլսարի ազդեցության գոտում: Նշվել է, որ ուսումնասիրվել է  46-ը, որոնց վերաբերյալ նյութերը ներկայացվել են Մշակույթի նախարարություն: Մասնագետները տեղեկացրել են, որ պատմամշակութային հուշարձանները դեռեւս վկայագրված չեն եւ այդ պատճառով դրանք ներկայացված չեն միջազգային կառույցներին` որպես միջազգային պատմամշակութային արժեքներ:  Առ այս պահը նաեւ չկա մասնագիտական հանձնաժողովի եզրակացությունը` արդյո՞ք Ամուլսարի շահագործումը չի վնասելու մեր մշակութային ժառանգությանը:

Քննիչ հանձնաժողովի նախագահ Սերգեյ  Բագրատյանի խոսքով՝ կան դժվարություններ իրավական կարգավորման առումով: Հանձնաժողովը դիմելու է Կառավարությանը  հայտնաբերված արժեքները վկայագրելու, հուշարձանի կարգավիճակ ստանալու հարցով, որպեսզի հնարավորություն լինի դրանք ներկայացնել միջազգային կառույցներին եւ պարզել, թե Հայաստանն ինչ պարտավորություններ ունի միջազգային կոնվենցիաների առումով: Սերգեյ Բագրատյանը նշել է, որ մի շարք միջազգային կոնվենցիաներով, ինչպես նաեւ ՀՀ օրենսդրությամբ արգելվում է որեւէ հանքավայր շահագործել,  եթե այդ տարածքում կան  պատմամշակութային արժեքներ:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...