Տպել
04.02.2020
Աննա Կոստանյանը հանդիպել է «Եվրասիա Միջազգային Համալսարանի դասընթացների կենտրոն»-ի աշակերտների ու ուսուցիչների հետ
1 / 8

Փետրվարի 4-ին ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Կոստանյանը հանդիպել է «Եվրասիա Միջազգային Համալսարանի դասընթացների կենտրոն»-ի՝ դիվանագիտական/իրավաբանական խմբի աշակերտների ու ուսուցիչների հետ:

Պատգամավորն աշակերտների խնդրանքով ներկայացրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ստեղծման պատմությունն ու համառոտ անդրադարձ կատարել դրա գաղափարախոսությանը: Նա տեղեկացրել է, որ ինքը հանդիսանում է կուսակցության հիմնադիր անդամ:

Աննա Կոստանյանը խոսել է նաեւ կին քաղաքական գործչի դերի մասին, անդրադարձել դժվարություններին:

Ուսուցիչներին հետաքրքրել է «Բարձրագույն կրթության» մասին ՀՀ օրենքի նախագիծը:

Պատգամավորը տեղեկացրել է, որ ունեցել է մի շարք հանդիպումներ, օրինագծի վերաբերյալ լսել է եւ՛ դրական, եւ՛ բացասական կարծիքներ, որոնց հիման վրա կազմել է մի շարք առաջարկություններ, որոնք պատեհ պահի կներկայացնի:

Պատգամավորը բացասական դիրքորոշում է հայտնել ՍԴ դատավորների՝ վաղաժամկետ կենսաթոշակի անցնելուն միտված օրենքին: