National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
{$Day}.{$Month}.{$Year}

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02
03
04
05
06
 
30.01.2020
Մշակութային միջոցառում «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում
1 / 8

Հունվարի 29-ին «Ազգային Արժեք» մշակույթի համահայկական հիմնադրամի եւ Ազգային Ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի համատեղ նախաձեռնությամբ ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում անցկացվել է մշակութային միջոցառում:

Միջոցառմանը ներկա են եղել «Ազգային արժեք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աշոտ Թադեւոսյանը, հիմնադրամի տնօրեն Նարե Թադեւոսյանը, Ազգային Ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Անի Սամսոնյանը, հանձնաժողովի անդամներ Թագուհի Ղազարյանը, Արթուր Հովհաննիսյանը, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը եւ բանաստեղծ Գոռ Հարությունյանը:

Նախքան միջոցառման մեկնարկը ողջույնի խոսքով հանդես են եկել Աշոտ Թադեւոսյանը եւ Անի Սամսոնյանը՝ նշելով, որ օրվա գլխավոր նպատակը հոգեւոր, մշակութային բավարարվածություն, ժպիտ նվիրելն է անազատության մեջ գտնվողներին՝ փոխելով նրանց կյանքի թեկուզ մեկ օրը: Աշոտ Թադեւոսյանը հայտարարել է նաեւ Հայաստանի Հանրապետության անկախության օրվան նվիրված «Ես սիրում եմ իմ երկիրը» խորագրով մրցույթի մասին, որն իրականացվելու է բոլոր քրեակատարողական հիմնարկներում, եւ լավագույն աշխատանքները ներկայացրած հեղինակներն արժանանալու են դրամական պարգեւատրումների:  Միջոցառումը սկսվել է Աբովյան քաղաքի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Արմեն Սարգսյանի բեմադրած՝ «ԱԻՆ-911, լսում եմ ձեզ» մոնո-ներկայացմամբ՝ դերասանուհի Լիանա Ավետիսյանի խաղով: Այնուհետ բանաստեղծ Գոռ Հարությունյանը հանդիսատեսին ներկայացրել է իր ստեղծագործություններից:

Միջոցառման ողջ ընթացքում արվեստագետ Աշոտ Թադեւոսյանը նկարել է դատապարտյալների ճեպանկարները եւ հանձնել նրանց որպես նվեր, իսկ դատապարտյալները, մասնակցելով մրցույթին, յուրաքանչյուրը փորձել է յուրովի թղթին հանձնել նկարչի դիմանկարն այնպես, ինչպես տեսնում եւ կարողանում էր:

Հատկանշական է, որ մրցույթին մասնակցել են նաեւ օտարերկյա դատապարտյալներ: Լավագույն նկարների հեղինակներն անձամբ Աշոտ Թադեւոսյանի կողմից ստացել են նկարչական պարագաներ, իսկ պատգամավորները նրանց պարգեւատրել են մրցանակներով: Մասնակից դատապարտյալներից Արմենակ Դավթյանին էլ առանձին մրցանակ է շնորհվել նկարիչ Աշոտ Թադեւոսյանի՝ տվյալ օրն արվեստով հագեցած դարձնելու մասին լավագույն լուսաբանման համար: Միջոցառման ավարտին դատապարտյալները կազմակերպիչներին հանձնել են իրենց ձեռքով պատրաստված կավե աշխատանքները՝ հայտնելով երախտիքի խոսքեր նման բացառիկ եւ գեղեցիկ օր նվիրելու համար:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS