Տպել
23.01.2020
Հերթական բաց դաս Ազգային ժողովում
1 / 7

Հունվարի 23-ին Ազգային ժողովում անցկացված «Բաց դասի» մասնակիցները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էօրնեկեան հանրակրթական դպրոց» ուսումնական հաստատության սաներն ու ուսուցիչներն էին:

Դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամ, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ նշել է որ, հանձնաժողովը բաց է համագործակցության համար:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանը խոսել է օրենսդիր մարմնի գործունեության մասին` մանրամասնելով օրենքների մշակման, քննարկման եւ ընդունման կարգերը: Նա տեղեկացրել է, որ իրականացվող ուսումնասիրությունների արդյունքում նախատեսվում է  ԱԺ  ոլորտային հանձնաժողովի քննարկմանը  ներկայացնել առաջարկ՝ ուղղված Հայաստանում ավիաթռիչքների հետաձգման կամ չեղարկման դեպքում փոխհատուցում տրամադրելու օրենսդրական կարգավորումներին:

Պատգամավորը պատասխանել է դպրոցականների հարցերին, որոնք վերաբերել են տարբեր պետությունների կառավարման համակարգերին, Հայաստանի համաչափ զարգացմանը, երկրում ընթացող բարեփոխումներին: «Մեր ապագան  դպրոցականներն են եւ կարծում եմ, որ նրանց պետք է ներառել նաեւ քաղաքական գործընթացների մասին երկխոսության մեջ»,-ասել է Նարեկ Մկրտչյանը:

Այցի շրջանակում հյուրերն այցելել են գրադարան եւ ԱԺ թանգարան, նիստերի դահլիճի օթյակից հետեւել խորհրդարանի աշխատանքին: