Տպել
21.01.2020
«Բաց դաս»՝ Ազգային ժողովում
1 / 5

ՀՀ Ազգային ժողովի «Բաց դաս» ծրագրի շրջանակում հունվարի 21-ին խորհրդարան են այցելել Արմավիրի մարզի Նորակերտի միջնակարգ դպրոցի աշակերտները եւ ուսուցիչները:

ԱԺ գրադարան եւ թանգարան այցից հետո հյուրերը նիստերի դահլիճի օթյակից հետեւվել են խորհրդարանի աշխատանքին, ապա մասնակցել «Բաց դաս»-ին, որն անցկացրել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանը:

Կրթական ոլորտի բարեփոխումներ, սպորտի եւ մշակույթի բնագավառներում նախատեսվող ծրագրեր, շրջակա միջավայրի պահպանության խնդիրներ, սրանք այն հարցերն էին, որոնց շուրջ  ծավալվել է երկխոսությունը:

Անդրադառնալով Հայաստանում կանաչապատման աշխատանքների կատարման անհրաժեշտությանը՝ Նարեկ Մկրտչյանը տեղեկացրել է, որ նախատեսվում է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել առաջարկ՝ ըստ որի՝ շրջանավարտը կարող է իր դպրոցն ավարտելու մասին վկայականը ստանալ, եթե  ապացուցի, որ տնկել է 5-10 ծառ: Ըստ պատգամավորի՝ քննարկման արդյունքում պարզի կդառնա, թե Հայաստանում հնարավոր է նման օրենք կիրարկել:

Ապագայում հաջողությունների հասնելու համար պատգամավորը հորդորել է աշակերտներին լավ սովորել, իսկ ավելի շատ գիտելիքներ ստանալու նպատակով` զբաղվել ինքնակրթությամբ: Կիրթ ու բանիմաց սերունդ դաստիարակելու հարցում Նարեկ Մկրտչյանը բարձր է գնահատել մանկավարժի աշխատանքը:
 


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...