Տպել
21.01.2020
«Բաց դաս»՝ Ազգային ժողովում
1 / 5

ՀՀ Ազգային ժողովի «Բաց դաս» ծրագրի շրջանակում հունվարի 21-ին խորհրդարան են այցելել Արմավիրի մարզի Նորակերտի միջնակարգ դպրոցի աշակերտները եւ ուսուցիչները:

ԱԺ գրադարան եւ թանգարան այցից հետո հյուրերը նիստերի դահլիճի օթյակից հետեւվել են խորհրդարանի աշխատանքին, ապա մասնակցել «Բաց դաս»-ին, որն անցկացրել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանը:

Կրթական ոլորտի բարեփոխումներ, սպորտի եւ մշակույթի բնագավառներում նախատեսվող ծրագրեր, շրջակա միջավայրի պահպանության խնդիրներ, սրանք այն հարցերն էին, որոնց շուրջ  ծավալվել է երկխոսությունը:

Անդրադառնալով Հայաստանում կանաչապատման աշխատանքների կատարման անհրաժեշտությանը՝ Նարեկ Մկրտչյանը տեղեկացրել է, որ նախատեսվում է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել առաջարկ՝ ըստ որի՝ շրջանավարտը կարող է իր դպրոցն ավարտելու մասին վկայականը ստանալ, եթե  ապացուցի, որ տնկել է 5-10 ծառ: Ըստ պատգամավորի՝ քննարկման արդյունքում պարզի կդառնա, թե Հայաստանում հնարավոր է նման օրենք կիրարկել:

Ապագայում հաջողությունների հասնելու համար պատգամավորը հորդորել է աշակերտներին լավ սովորել, իսկ ավելի շատ գիտելիքներ ստանալու նպատակով` զբաղվել ինքնակրթությամբ: Կիրթ ու բանիմաց սերունդ դաստիարակելու հարցում Նարեկ Մկրտչյանը բարձր է գնահատել մանկավարժի աշխատանքը:
 


21.01.2020
Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը
Հունվարի 21-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրենքների նախագծերը: Խորհրդարանն այնուհետեւ շարունակել է Կառավարության հեղինակած «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկնե...

21.01.2020
Քննարկվել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը եւ տարածաշրջանային վերջին զարգացումները
Հունվարի 21-ին Միքայել Մելքումյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակը եւ տարածաշրջանային վերջին զարգացումները: Արտաքին գործերի նախա...

21.01.2020
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 16:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ:   ...

21.01.2020
ԱԺ պատգամավորների գործուղումներ
Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված աշխատանքներին մասնակցելու համար եւ Իսլանդիայի խորհրդարանի պատգամավորների հետ հանդիպումներ ունենալու նպատակով 2020 թվականի հունվարի 26-30-ը Ռեյկյավիկ (Իսլանդիայի Հանրապետություն) կգործուղվի ԱԺ պատգամավոր Նարեկ Մկրտչյանը: ...

21.01.2020
Հարգանքի տուրք` Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Մեքսիկայի Կոնգրեսի Պատգամավորների պալատի Հայաստանի հետ բարեկամության պատգամավորական խմբի նախագահ Ադոլֆո Տոռես Ռամիրեսը ՀՀ ԱԺ Հայաստան-Մեքսիկա բարեկամական խմբի ղեկավար Նորա Առուստամյանի ուղեկցությամբ հունվարի 21-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Նրանք ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհ...