Տպել
20.01.2020
Միջխորհրդարանական կապերի զարգացման գործում կարեւորվել է բարեկամական խմբերի ակտիվ գործունեությունը
1 / 5

Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ադոլֆո Տոռես Ռամիրեսի հետ հունվարի 20-ին հանդիպել են ՀՀ ԱԺ Հայաստան-Մեքսիկա բարեկամական խմբի ղեկավար Նորա Առուստամյանը, խմբի անդամներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանն ու  Սրբուհի Գրիգորյանը:

Նորա Առուստամյանն ընդգծել է, որ այս այցը կնպաստի երկու երկրների խորհրդարանների միջեւ կապերի ամրապնդմանը՝ կարեւորելով միջխորհրդարանական կապերի զարգացման գործում բարեկամական խմբերի ակտիվ գործունեությունը:

Խորհրդարանի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել հանդիպմանը հանգամանալի նախապատրաստվելու համար եւ նշել, որ ներկայիս Կառավարությունը կարեւորում է Հայաստան-Մեքսիկա հարաբերություններն ու հենց դա է պատճառը, որ բարեկամական խմբում փոխնախագահ է ներկայացված:

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սրբուհի Գրիգորյանը եւս՝ իր եւ խմբակցության անունից բարձր է գնահատել հայ-մեքսիկական հարաբերություւների զարգացումը:

Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի նախագահը վստահեցրել է, որ իր գլխավորած խումբը կանի ամեն հնարավորը, որպեսզի համագործակցությունը շարունակաբար ամրապնդվի եւ խորացվի:
 
 


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...