Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ադոլֆո Տոռես Ռամիրեսի հետ հունվարի 20-ին հանդիպել են ՀՀ ԱԺ Հայաստան-Մեքսիկա բարեկամական խմբի ղեկավար Նորա Առուստամյանը, խմբի անդամներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանն ու Սրբուհի Գրիգորյանը:
Նորա Առուստամյանն ընդգծել է, որ այս այցը կնպաստի երկու երկրների խորհրդարանների միջեւ կապերի ամրապնդմանը՝ կարեւորելով միջխորհրդարանական կապերի զարգացման գործում բարեկամական խմբերի ակտիվ գործունեությունը:
Խորհրդարանի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել հանդիպմանը հանգամանալի նախապատրաստվելու համար եւ նշել, որ ներկայիս Կառավարությունը կարեւորում է Հայաստան-Մեքսիկա հարաբերություններն ու հենց դա է պատճառը, որ բարեկամական խմբում փոխնախագահ է ներկայացված:
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սրբուհի Գրիգորյանը եւս՝ իր եւ խմբակցության անունից բարձր է գնահատել հայ-մեքսիկական հարաբերություւների զարգացումը:
Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի նախագահը վստահեցրել է, որ իր գլխավորած խումբը կանի ամեն հնարավորը, որպեսզի համագործակցությունը շարունակաբար ամրապնդվի եւ խորացվի:
Մեկնարկել են ՀՀ ԱԺ հերթական նստաշրջանի աշխատանքները
ՀՀ Ազգային ժողովը հունվարի 20-ին ՀՀ օրհներգի հնչյունների ներքո սկսել է յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի աշխատանքը: Նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերի նախագծերը ձեւավորելուց հետո պատգամավորներն սկսել են քննարկել օրենսդրական նախաձեռնությունները: Մինչ այդ, խորհրդարանը դիտարկել է ԱԺ մշտական ...
Լենա Նազարյանը հանդիպել է Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի նախագահի հետ
Հունվարի 20-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը հանդիպել է Մեքսիկայի Կոնգրեսի Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ադոլֆո Տոռես Ռամիրեսի հետ: Ողջունելով հյուրերին ՀՀ Ազգային ժողովում` խորհրդարանի փոխնախագահը բարձր է գնահատել վերջերս ձեւավորված Մեքսիկա-Հայաստան...
«Բաց դաս»՝ Ազգային ժողովում
Հունվարի 20-ին խորհրդարանում հյուրընկալվել են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսատնտեսագիտական քոլեջի ուսանողներն ու դասախոսները: Նրանց հետ հանդիպել եւ «Բաց դաս» են անցկացրել ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Ծովինար Վարդանյանը, Հայկ Գեւորգյանն ու Կարեն Համբարձումյանը, ովքե...
ՀՀ Ազգային ժողովի նախագահն ընդունել է Մեքսիկայի Կոնգրեսի Պատգամավորների պալատի Հայաստանի հետ բարեկամության պատգամավորական խմբի նախագահին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 20-ին ընդունել է Մեքսիկայի Կոնգրեսի Պատգամավորների պալատի Հայաստանի հետ բարեկամության պատգամավորական խմբի նախագահ Ադոլֆո Տոռես Ռամիրեսին: Ողջունելով հյուրին՝ Արարատ Միրզոյանը վստահություն է հայտնել, որ նրա այցը եւ Հայաստանում ունեցած շփումները կնպա...
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերի ժամանակացույց
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով` 21.01.2020, ժամը 16:00, 214 սենյակ: ...