Տպել
20.01.2020
«Բաց դաս»՝ Ազգային ժողովում
1 / 5

Հունվարի 20-ին խորհրդարանում հյուրընկալվել են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսատնտեսագիտական քոլեջի ուսանողներն ու դասախոսները:

Նրանց հետ հանդիպել եւ «Բաց դաս» են անցկացրել ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Ծովինար Վարդանյանը, Հայկ Գեւորգյանն ու Կարեն Համբարձումյանը, ովքեր ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ են: Անդրադառնալով հանձնաժողովի գործառույթներին, պատգամավորները տեղեկացրել են, որ հանձնաժողովում քննարկվում եւ եզրակացություններ են տրվում այն օրենքների նախագծերին, որոնք վերաբերում են տնտեսության տարբեր ոլորտների եւ բնագավառների օրենսդրական կարգավորումներին:

Ծավալված զրույցի ընթացքում պատգամավորները պատասխանել են  ուսանողներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են Հայաստանի տնտեսության առաջնահերթություններին, տնտեսական աճի եւ ՀՆԱ-ի՝ 2019թվականին գրանցված ցուցանիշներին, պետության արտաքին պարտքին, արտերկրում ուսումը շարունակելու հնարավորության հարցին:

Հյուրերը եղել են  Ազգային ժողովի նիստերի դահլիճում, գրադարանում, ԱԺ թանգարանում ծանոթացել են օրենսդիր մարմնի պատմությանը: