National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
18.01.2020

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
18.01.2020
Գումարվել է Հայաստանի եւ Արցախի Ազգային ժողովների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հատուկ նիստ
1 / 30

Հունվարի 18-ին Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ  տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հատուկ նիստը, որին մասնակցել են երկու հանրապետությունների խորհրդարանների պատգամավորներ, հյուրեր, այդ դեպքերը վերապրածներ:

Նիստի մեկնարկին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի առաջարկով ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են այդ ջարդերին զոհ գնացած հայերի հիշատակը:

Իր ելույթում Արարատ Միրզոյանն անդրադարձել է Խորհրդային Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում տեղի ունեցած հայերի ջարդերին՝ նշելով, որ դրանք անհնար են դարձնում Արցախի հայության ֆիզիկական անվտանգ գոյությունը Ադրբեջանի սուվերենության ներքո: ԱԺ նախագահի խոսքով՝ Արցախի հայության գոյության միակ հնարավոր ճանապարհը Արցախի ինքնորոշումն է, եւ Հայաստանի Հանրապետությունը արցախցիների այդ իրավունքի իրացման երաշխավորն է:

ՀՀ ԱԺ նախագահի ելույթն ամբողջությամբ՝ այստեղ:

Արցախի Հանրապետության խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանն իր ողջույնի խոսքում կարեւորել է Հայաստանում անցկացվող համատեղ նիստը՝ նշելով, որ այն արդյունավետ հարթակ է այդ իրադարձությունները տարբեր դիտանկյուններից ներկայացնելու եւ երկու խորհրդարանների  դիրքորոշումները համադրելու համար: «30-ամյա հեռավորությունից կատարված ոճիրի անցքերը ուսումնասիրելիս՝ մի պարզ եւ մարդկային հարց է առաջանում՝ ինչպե՞ս կարող էր նույն ժողովուրդը երեք անգամ ջարդի ենթարկվել մի քաղաքում, որի հիմնաքարերը իր ձեռքով է դրել: Եվ պատասխանը մեկն է. ստեղծագործ եւ արարող հայը չի սպանել իր մեջ մարդասիրությունը, չի լքել իր ժառանգությունը՝ ամեն անգամ հաղթահարելով իրեն հասցված ցավը: Այն, ինչ տեղի է ունեցել 1990 թվականի հունվարին Բաքվում, հանցագործություն է մարդկության դեմ՝ կազմակերպված եւ իրագործված հարեւան պետության իշխանությունների կողմից»,-նշել է Աշոտ Ղուլյանը: Ըստ նրա՝ 20-րդ դարավերջին տեղի ունեցած ոճիրը թեպետ արձանագրվել եւ դատապարտվել է միջազգային հանրության կողմից, սակայն դրա կազմակերպիչներն ու իրագործողները որեւէ իրավական պատասխանատվության չեն ենթարկվել: «Արցախի Հանրապետության Ազգային ժողովը մշտապես բարձրաձայնել է այս մասին, կոչ արել միջազգային հանրությանը, իրավապաշտպան կազմակերպություններին եւ խորհրդարանական կառույցներին՝ իրավական գնահատական տալ տեղի ունեցածին եւ կանխել Ադրբեջանում պետական մակարդակով իրականացվող հայատյաց քաղաքականությունը»,- ասել է Արցախի խորհրդարանի նախագահը: Նա վստահեցրել է, որ Արցախը հետեւողական է լինելու Ադրբեջանի տարբեր բնակավայրերում հայության հանդեպ իրագործված ցեղասպանության կազմակերպիչներին եւ իրականացնողներին պատասխանատվության ենթարկելու հարցում:

Արցախի եւ Հայաստանի օրենսդիր մարմինների պատգամավորներն անդրադարձել են երեք տասնամյակ առաջ տեղի ունեցած ողբերգական դեպքերին, դրանց վերաբերյալ միջազգային կառույցների եւ իրավապաշտպան կազմակերպությունների գնահատականներին՝ նշելով այս ուղղությամբ տարվող աշխատանքների կարեւորությունը, դրանց շարունակական եւ հետեւողական լինելը:

Ներկայացվել են նաեւ այդ դեպքրը վերապրածների վկայությունները Բաքվում եւ Սումգայիթում հայերի դեմ իրականացված գործողությունների մասին, նշվել է, որ դրանք եղել են կազմակերպված եւ առնվազն իրականացվել են Ադրբեջանի իշխանությունների իմացությամբ:

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի խոսքով՝ հայատյացությունն այդ ժամանակներից ի վեր ոչ միայն չի պակասել, այլ նաեւ գնալով ստացել է ահագնացող բնույթ՝ վերածվելով պետական աջակցություն ունեցող ատելության, որ խրախուսվում է երկրի բարձրաստիճան ղեկավարության կողմից, կազմում է պետական քաղաքականության մասը: Այդ ատելությունն ուղղված է հայի ու հայության դեմ, ատելությամբ է թիրախավորվում ցանկացած երեւույթ, որն առնչություն ունի հայկականության հետ: Զեկուցողի կարծիքով՝ Արցախն այսօր ունի կայացած ժողովրդավարական ինստիտուտներ, որոնք վկայում են Արցախի նվիրվածությունը իրավունքի գերակայությանն ու մարդու իրավունքների արժեքներին: Ըստ Արման Թաթոյանի՝ այդ ինստիտուտներից են՝ Արցախի ՄԻՊ կառույցը եւ Արցախի քաղաքացիական հասարակությունը:

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը նշել է. «Եթե մենք անցյալի հանցագործություններին չենք առերեսվում, դրանց իրավական գնահատական չենք տալիս, պատժիչ գործողություններ չենք կատարում, ապա ապագայում  հավանականությունն ավելի բարձր է, որ կրկնվելու են նմանատիպ հանցագործությունները: Հետեւաբար մենք  պատասխանատվություն ենք ստանձնում կանխելու նմանատիպ հանագործությունները եւ՛ հայության եւ՛ մարդկության այլ հատվածների հանդեպ»:

Նիստի ավարտին հանձնաժողովը միաձայն ընդունել է համատեղ հայտարարություն, որը ներկայացրել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:
 


18.01.2020
Հայաստանի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը զրույց է ունեցել Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ
Հունվարի 18-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը երկկողմ զրույց է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ: Արարատ Միրզոյանը կարծիք է հայտնել, որ այսօր կայացած Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի հատուկ ընդլայնված նիստը մեծ ...

18.01.2020
Հայաստանի եւ Արցախի Ազգային ժողովների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հատուկ նիստում ընդունվել է հայտարարություն
Հայտարարությունում ասվում է.   «1990 թվականի հունվարի 13-19-ը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում պետական իշխանությունների իմացությամբ եւ թողտվությամբ իրագործվել է հայ բնակչության համակարգված եւ զանգվածային կոտորած: Էթնիկ հողի վրա իրականացված բռնություններին զոհ են դարձել հարյուրավոր հայեր, ...

18.01.2020
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ելույթը Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համատեղ հատուկ նիստում
Հունվարի 18-ին Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ  տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հատուկ նիստը: Ելույթով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: «Հարգարժան պարոն Ղուլյան, Հար...

18.01.2020
Հայաստանի եւ Արցախի խորհրդարանների միջեւ հատուկ նիստի ուղիղ հեռարձակում
 Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համատեղ հատուկ նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ:   ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS