National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
25.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
18.01.2020
Գումարվել է Հայաստանի եւ Արցախի Ազգային ժողովների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հատուկ նիստ
1 / 30

Հունվարի 18-ին Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ  տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հատուկ նիստը, որին մասնակցել են երկու հանրապետությունների խորհրդարանների պատգամավորներ, հյուրեր, այդ դեպքերը վերապրածներ:

Նիստի մեկնարկին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի առաջարկով ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են այդ ջարդերին զոհ գնացած հայերի հիշատակը:

Իր ելույթում Արարատ Միրզոյանն անդրադարձել է Խորհրդային Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում տեղի ունեցած հայերի ջարդերին՝ նշելով, որ դրանք անհնար են դարձնում Արցախի հայության ֆիզիկական անվտանգ գոյությունը Ադրբեջանի սուվերենության ներքո: ԱԺ նախագահի խոսքով՝ Արցախի հայության գոյության միակ հնարավոր ճանապարհը Արցախի ինքնորոշումն է, եւ Հայաստանի Հանրապետությունը արցախցիների այդ իրավունքի իրացման երաշխավորն է:

ՀՀ ԱԺ նախագահի ելույթն ամբողջությամբ՝ այստեղ:

Արցախի Հանրապետության խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանն իր ողջույնի խոսքում կարեւորել է Հայաստանում անցկացվող համատեղ նիստը՝ նշելով, որ այն արդյունավետ հարթակ է այդ իրադարձությունները տարբեր դիտանկյուններից ներկայացնելու եւ երկու խորհրդարանների  դիրքորոշումները համադրելու համար: «30-ամյա հեռավորությունից կատարված ոճիրի անցքերը ուսումնասիրելիս՝ մի պարզ եւ մարդկային հարց է առաջանում՝ ինչպե՞ս կարող էր նույն ժողովուրդը երեք անգամ ջարդի ենթարկվել մի քաղաքում, որի հիմնաքարերը իր ձեռքով է դրել: Եվ պատասխանը մեկն է. ստեղծագործ եւ արարող հայը չի սպանել իր մեջ մարդասիրությունը, չի լքել իր ժառանգությունը՝ ամեն անգամ հաղթահարելով իրեն հասցված ցավը: Այն, ինչ տեղի է ունեցել 1990 թվականի հունվարին Բաքվում, հանցագործություն է մարդկության դեմ՝ կազմակերպված եւ իրագործված հարեւան պետության իշխանությունների կողմից»,-նշել է Աշոտ Ղուլյանը: Ըստ նրա՝ 20-րդ դարավերջին տեղի ունեցած ոճիրը թեպետ արձանագրվել եւ դատապարտվել է միջազգային հանրության կողմից, սակայն դրա կազմակերպիչներն ու իրագործողները որեւէ իրավական պատասխանատվության չեն ենթարկվել: «Արցախի Հանրապետության Ազգային ժողովը մշտապես բարձրաձայնել է այս մասին, կոչ արել միջազգային հանրությանը, իրավապաշտպան կազմակերպություններին եւ խորհրդարանական կառույցներին՝ իրավական գնահատական տալ տեղի ունեցածին եւ կանխել Ադրբեջանում պետական մակարդակով իրականացվող հայատյաց քաղաքականությունը»,- ասել է Արցախի խորհրդարանի նախագահը: Նա վստահեցրել է, որ Արցախը հետեւողական է լինելու Ադրբեջանի տարբեր բնակավայրերում հայության հանդեպ իրագործված ցեղասպանության կազմակերպիչներին եւ իրականացնողներին պատասխանատվության ենթարկելու հարցում:

Արցախի եւ Հայաստանի օրենսդիր մարմինների պատգամավորներն անդրադարձել են երեք տասնամյակ առաջ տեղի ունեցած ողբերգական դեպքերին, դրանց վերաբերյալ միջազգային կառույցների եւ իրավապաշտպան կազմակերպությունների գնահատականներին՝ նշելով այս ուղղությամբ տարվող աշխատանքների կարեւորությունը, դրանց շարունակական եւ հետեւողական լինելը:

Ներկայացվել են նաեւ այդ դեպքրը վերապրածների վկայությունները Բաքվում եւ Սումգայիթում հայերի դեմ իրականացված գործողությունների մասին, նշվել է, որ դրանք եղել են կազմակերպված եւ առնվազն իրականացվել են Ադրբեջանի իշխանությունների իմացությամբ:

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի խոսքով՝ հայատյացությունն այդ ժամանակներից ի վեր ոչ միայն չի պակասել, այլ նաեւ գնալով ստացել է ահագնացող բնույթ՝ վերածվելով պետական աջակցություն ունեցող ատելության, որ խրախուսվում է երկրի բարձրաստիճան ղեկավարության կողմից, կազմում է պետական քաղաքականության մասը: Այդ ատելությունն ուղղված է հայի ու հայության դեմ, ատելությամբ է թիրախավորվում ցանկացած երեւույթ, որն առնչություն ունի հայկականության հետ: Զեկուցողի կարծիքով՝ Արցախն այսօր ունի կայացած ժողովրդավարական ինստիտուտներ, որոնք վկայում են Արցախի նվիրվածությունը իրավունքի գերակայությանն ու մարդու իրավունքների արժեքներին: Ըստ Արման Թաթոյանի՝ այդ ինստիտուտներից են՝ Արցախի ՄԻՊ կառույցը եւ Արցախի քաղաքացիական հասարակությունը:

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը նշել է. «Եթե մենք անցյալի հանցագործություններին չենք առերեսվում, դրանց իրավական գնահատական չենք տալիս, պատժիչ գործողություններ չենք կատարում, ապա ապագայում  հավանականությունն ավելի բարձր է, որ կրկնվելու են նմանատիպ հանցագործությունները: Հետեւաբար մենք  պատասխանատվություն ենք ստանձնում կանխելու նմանատիպ հանագործությունները եւ՛ հայության եւ՛ մարդկության այլ հատվածների հանդեպ»:

Նիստի ավարտին հանձնաժողովը միաձայն ընդունել է համատեղ հայտարարություն, որը ներկայացրել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:
 


25.04.2024
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

25.04.2024
Օրենսդրական փաթեթի քննարկումը հետաձգվել է
ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 25-ի նիստի օրակարգում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ալխաս Ղազարյանի, Հակոբ Արշակյանի, Բաբկեն Թունյանի, Սոնա Ղազարյանի, Արուսյակ Ջուլհակյանի եւ Մարիամ Պողոսյանի հեղինակած «Առեւտրի եւ ծառայությունների մասին» եւ կից օրենք...

25.04.2024
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

25.04.2024
ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը հանդիպել է ֆրանսիացի գործընկերների հետ
ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամներն ապրիլի 25-ին հանդիպել են Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի ղեկավարած պատվիրակության անդամների հետ: Հանդիպմանը ներկա է եղել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին: Հ...

25.04.2024
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերի անցկացման ժամանակացույց
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա ապրիլի 25-ին` ժամը 14:00-ին, 314 սրահում: Ապրիլի 26-ին՝ ժամը 11:00-ին, 214 դահլիճում տեղի կունենա Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 25-ին՝ ժամ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am